Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Կառավարությունը շահագրգռված է աջակցել «Հարստացեք և հարստացրեք» գաղափարի իրագործմանը նպաստող ծրագրերին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի է ունեցել «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովը: Ֆորումի շրջանակում կառավարության ղեկավարը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին մարզի տնտեսական զարգացման առաջնահերթություններին, Սևանա լճի շրջակայքում տնտեսական գործունեությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, աղբի հետ կապված իրավիճակին, համայնքների գազիֆիկացմանը և այլ թեմաների:

 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով, մասնավորապես, Սևանա լճի շրջակայքում տնտեսական գործունեության աշխուժացման հնարավորություններին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը կառավարության տեսադաշտում է և ներկայացրել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:  «Ընդհանրապես մենք պլանավորում ենք ակտիվացնել Սևանա լճի արևելյան ափում տնտեսական գործունեությունը, որովհետև կարծում ենք, որ այնտեղ շատ լուրջ ներուժ կա: Դրա համար պետության ամենակարևոր ներդրումն այն է, որ մենք առաջիկա տարիներին մտադիր ենք Սևանի շուրջ ընդհանրապես բոլոր ճանապարհները բերել պատշաճ վիճակի», - ասել է վարչապետը՝ հայտնելով, որ նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել 12 կմ ճանապարհահատվածի նորոգումը:


 
 
Реклама 13
 

Խոսելով գազիֆիկացման հարցի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ գազիֆիկացման ամեն ծրագիր պետք է դիտարկվի տնտեսական շահավետության համատեքստում: «Ընդհանրապես, կարծում եմ, որ հիմա ժամանակն է, որպեսզի գազային տրամաբանությունից դուրս գանք և ավելի մեծ ուշադրություն դարձնենք այլընտրանքային էներգետիկային, մանավանդ, Գեղարքունիքի մարզում, որտեղ արևի շատ մեծ էներգիա կա՝ և՛ էլեկտրական հոսանքի, և՛ ջրերի տաքացման, և՛ ջեռուցման համար, այսինքն` պետք է հաշվարկ անենք և հասկանանք: Այն գյուղերը, որոնք գազիֆիկացում են ակնկալում, պետք է իրենց այլընտրանք առաջարկենք», -ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև աղբի, աղբահանության խնդրին և հանգամանալից խոսել դրա լուծման կարևորության մասին. «Աղբի խնդիրը Հայաստանում ամենամեծ պրոբլեմն է: Այն լուծելու համար, իհարկե, մենք պետք է պարբերական շաբաթօրյակներ անցկացնենք, տեղական ինքնակառավարման մարմինները լուրջ պետք է աշխատեն: Բայց դրա համար կա շատ ավելի լուրջ նախապայման` Հայաստանի Հանրապետությունում պետք է ծխող և ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակ ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի: Որո՞նք են աղբի կուտակման ամենամեծ կենտրոնները` այն տեղերն են, որտեղ մենք մեր ընտանիքներով գնում ենք հանգստանալու, հաց ուտելու և այլն, և ի՞նչ ենք թողնում մենք մեր հետևից: Այստեղ է հարցի լուծումը: Իհարկե, մենք հիմա աշխատում ենք, որ աղբի վերամշակման, աղբի հավաքման հնարավորինս արդյունավետ համակարգ ունենանք:

Ես արդեն ասել եմ, հրապարակային հայտարարել եմ, որ կհամարեմ, որ հեղափոխությունը շատ կոնկրետ իր վերջնական նպատակին հասել է, եթե մենք կարողանանք Հայաստանն աղբից ազատել՝ աղբից և հին ավտոմեքենաների թափքերից, որ ամենուրեք են՝ մեր գյուղերում և մեր տների առաջ: Մենք հիմա մետաղամշակման ոլորտում աշխատող տնտեսվարողների հետ նախնական պայմանավորվածություն ունենք, կարծես թե գործարք ենք կնքում և հույս ունենք, որ հարցը շուտով լուծում կստանա:   

 

Ինչքան էլ լավ ձեռնարկություններ ունենանք, եթե Հայաստանի Հանրապետությունում աղտոտելու գործում միլիոնավոր մարդ ներգրավված լինի, իսկ աղբ հավաքելու գործում` մի քանի ընկերություն, մենք, միևնույն է, այդ խնդիրը չենք լուծի: Այստեղ մտքի հեղափոխություն է պետք, առաջին հերթին: Բայց նաև, իհարկե, մենք պետական ծրագրեր պետք է իրականացնենք և պետք է այստեղ ռազմավարություն ունենանք: Առաջիկայում  նաև Հայաստանում սկսվելու է պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելուն հասարակական արշավը, որը, չեմ կարծում, թե շատ արագ, բայց որոշակի արդյունքներ կունենա»:

Ամփոփելով համաժողովի աշխատանքները` վարչապետ Փաշինյանը արդյունավետ է գնահատել քննարկումները և նշել, որ մարզային համաժողովները գնալով ավելի ու ավելի հետաքրքիր են դառնում: «Շնորհավորում եմ լավ կազմակերպված համաժողովի և արդյունավետ խոսակցության կապակցությամբ: Այս քննարկումը շատ կարևոր է, որովհետև այն մտագրոհ, անգլերենում այդպիսի բառ կա՝ brainstorm, էֆեկտ ունի: Մենք տեսանք այստեղ, թե ինչ ներուժ կա, ինչ հետաքրքիր ծրագրեր կան, և, իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ լավ գաղափարները, կենսունակ գաղափարները Հայաստանում իրագործվելու և դրանց հեղինակներին հաջողություն բերելու իրական հնարավորություն ունենան:

Կարծում եմ` ամեն անգամվա հետ համոզվում ենք, որ այս մարզային համաժողովների գաղափարն արդարացնում է: Սա, ի վերջո, նաև ուղիղ շփման հնարավորություն է: Իհարկե, ես չեմ ասի, թե մեր կառավարությունը փակված է և շատ հազվադեպ է շփվում քաղաքացիների հետ, բայց այսպիսի շփումները նույնպես շատ կարևոր են:

Հույս ունեմ, որ այս համաժողովի արդյունքում պոտենցիալ ներդրողներն ավելի կոգևորվեն, և ևս մեկ անգամ արձանագրեցին, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է՝ աջակցել ստեղծարար գաղափարներին, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր գաղափարներ ծնվեն, առաջ քաշվեն, և ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա ներդրողներն իսկապես կարողանան իրագործել «Հարստացեք և հարստացրեք» գաղափարը: Ես կարծում եմ, որ այդ գաղափարն իսկապես իրագործելի է Հայաստանի Հանրապետությունում, և կառավարությունը ենթակառուցվածքների, հարկային դաշտի և այլ իր պարտավորությունները լիարժեք կատարելու է, որպեսզի դուք բոլորդ ձեզ զգաք պաշտպանված, հարմարավետ և անընդհատ քաջալերվեք կառավարության կողմից՝ նոր գաղափարներով ի հայտ գալու և նորանոր հաղթանակներ տանելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: