Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայից
Հասարակություն

Մահացել է պատգամավոր Յուրի Ջավադյանը

87 տարեկանում մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Գյուղատնտեսության նախկին նախարար Յուրի Լևոնի Ջավադյանը: Ֆեյսբուքի իր էջում այս մասին հայտնել է «Որոտան» թերթի խմբագիր Արևհատ Ամիրյանը:

Յուրի Ջավադյանը ծնվել է 1935 թվականի հունվարի 1-ին Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում:

Բնունիսի յոթնամյա դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, 1949 թ. ընդունվել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումի հողաշինարարական բաժին, գերազանցության դիպլոմով ավարտել 1954 թ.: Նույն թվականին ընդունվել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտի Հիդրոմելիորատիվ ֆակուլտետ, ավարտել 1959 թվականին` ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտություն:

1997թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:

1959 թ. աշխատանքի է ընդունվել Երևան քաղաքի նախկին Լենինյան շրջանի թիվ 2 բնակարանային շահագործման գրասենյակում՝ որպես ինժեներ, նույն թվականին նշանակվել է բնակարանային տնտեսության վարչության գլխավոր ինժեներ:

1963 թ. նշանակվել է կոմունալ վարչության պետ, գործկոմի նախագահի տեղակալ:

Ընտրվել է նախկին Լենինյան շրջգործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1971 թվականին ղեկավարել է կրթության և կապիտալ շինարարության, ջրամատակարարման, ջերմամատակարարման աշխատանքները:

1974 թվականին ընտրվել է նախկին Լենինյան շրջանի գործադիր կոմիտեի նախագահ, 1976-1986թ.թ.` Երևանի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ:

1986-1990 թթ. եղել Հայաստանի Հանրապետության Ջրային տնտեսության և մելիորացիայի նախարար:

Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության և մելիորացիայի մինիստրությունը Գյուղատնտեսության մինիստրությանը միանալուց հետո, 1990 թ. նոյեմբերից մինչև 1991 թ. հունվար ամիս աշխատել է որպես ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ, 1991 թ. հունվարից մինչև 1992 թ. վերջ` գյուղնախարար:

1992-1995 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղնախարարի տեղակալ:

1995-1997թթ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:

1997-2000 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բարեփոխումների և սպասարկման գլխավոր վարչության պետ, նախարարի գլխավոր խորհրդական, կոլեգիայի անդամ:

2000-2001 թթ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրենի տեղակալ:

2001-2018 թ.թ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:

2018-ից աշխատում էր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես խորհրդի նախագահ և ընկերության ընդհանուր ծրագրերի ղեկավար: