Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times
Քաղաքականություն

Դարձյալ Արմեն Դանիելյանը. Չալաբյանի գործն էլ է մակագրվել իշխանությունների «սրտի դատավորին»

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է ձեռքով: Այս պարագայում նույնիսկ առանց երկմտելու կարելի էր ենթադրել, թե ում է մակագրվելու այդ գործը: Իշխանությունների ընտրությունն առանձնապես մեծ չէ, իսկ «առաջին տեղում», բնականաբար, Արմեն Դանիելյանն է, որը մշտապես կայացնում է իշխանություններին հաճո որոշումներ: Հենց նրան էլ մակագրվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը:

Նման պատահականություններ չեն լինում, առավել ևս, որ, նորից կրկնենք, գործը մակագրվել է ձեռքով, թեպետ էլեկտրոնային մակագրման համակարգը վաղուց «տուն» է վերադարձել: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ Արմեն Դանիելյանը դատավորների վարկանիշային ցանկում գրեթե մշտապես զբաղեցրել է վերջին տեղը, այսինքն՝ փաստաբանական համայնքի կողմից ամեն տարի արժանացել է ամենաբացասական գնահատականին: Բայց 2018 թ. իշխանափոխությունից հետո քաղաքական ենթատեքստ ունեցող բոլոր գործերը մակագրվել են նրան, ու նա երբեք Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, չի «քաշել» և նրա ցանկալի որոշումներն է կայացրել: Ուստի պատահական չէ, որ իրավաբանական հանրույթի շրջանում անհանգստություններ կան, որ նրա ձեռամբ հիմա էլ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կշարունակվեն քաղաքական հալածանքները: Իսկ որ վերջինս քաղբանտարկյալ է, կարծես թե, մեծամասնությունն այդ հարցում տարակույս չունի:

Ավելին, ինչպես ԶԼՄ-ներն էին տեղեկացրել, նրա նկատմամբ իրավական գործիքակազմով իրականացվող քաղաքական հետապնդումը անհանգստացրել է նաև արտերկրի մի շարք հեղինակավոր կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում եվորապական երկրների դեսպաններին: Հավելենք, որ Չալաբյանի փաստաբանների փոխանցմամբ, հասարակական գործիչը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել քննության նիստին, որը կայանալու է երկուշաբթի օրը:

Ի դեպ, հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել է Հայաստանի, այսպես կոչված, 1000 դրամների գործով, մի հոդվածով, որի սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ փաստաբանական խումբն արդեն դիմել է գլխավոր դատախազին: Նշենք նաև Ազգային ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը անձնական երաշխավորագրեր են ներկայացրել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար:


Կարինե Գալյան