Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
BMW 750iL-ը, որի մեջ մահացել է Թուփաք Շակուրը, վաճառքի է հանվել 1.75 միլիոն դոլարով Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WPԽփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն ՀարությունյանՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ ՓաշինյանԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանԿոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԿարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

«Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու ծրագիր կա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ զրուցել ենք մայիսի 28- ին նաև Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաք-երթի, ինչպես նաև բանակցային գործընթացների մասին:

Վահրամ Բալայանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրեց ԱՀ ԱԺ-ի ապրիլի 14-ի հայտարարությունը: «Դեռ ապրիլի 14-ին Արցախի ԱԺ-ն հայտարարություն ընդունեց, որը բխում էր Արցախի ժողովրդի ցանկություններից: Ըստ էության, հանրահավաքը այդ հայտարարության շարունակությունը կարելի է համարել. թե՛ աշխարհին, թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ Ադրբեջանին ասվեց, որ Արցախը շարունակում է կանգուն մնալ, պայքարելու է իր շահերի, իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի իրացման համար, մեծ հաշվով՝ իր պետականությունը պաշտպանելու ուղղությամբ ջանքեր է գործադրելու: Հանրահավաքի ուղերձները հենց նշված բովանդակությունն ունեին»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով որոշ շրջանակների կողմից հանրահավաքը համերգ ներկայացնելու, նաև ստվեր գցելու փորձերին՝ Վ. Բալայանը շեշտեց. «Այն մեծ հանրահավաք էր, որին հաջորդել էր համերգ: Ի դեպ, ասեմ, որ նաև Ասկերանում, Մարտունիում էր հանրահավաք եղել: Կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ, բայց խնդիրն այլ է. վատ է, երբ իրողությունները փորձում են չներկայացնել այնպես, ինչպես կա: Ինքնախաբեությամբ չպետք է զբաղվել, որովհետև դա, ինչպես ասում են, լավ տեղ չի տանի: Շատ կցանկանայի, որ թե՛ փողոցում, թե՛ հրապարակում և թե՛ տանը նստած մեր հայրենակիցները՝ բոլորը, վերջիվերջո հասկանան, որ ազատությունը, խաղաղությունը, պետականությունը ոչ ոք սկուտեղի վրա չի նվիրում: Այն պայքարի, համառության, արյան ու քրտինքի արդյունքում է լինում: Միայն այդ ժամանակ կայուն խաղաղություն կլինի»:

Այս համատեքստում խոսելով առկա բանակցային գործընթացներից՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու ծրագիր կա: Շառլ Միշելի ներկայացրած մտքերը դրա վկայությունն էին, մասնավորապես, երբ խոսում էր «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» մասին: Տպավորություն է ստեղծվում, թե Արցախի բնակչությունն ինչ-որ մի տեղից է եկել, հյուրի կարգավիճակ ունի ու պարզապես պետք է անվտանգության համակարգ ձևավորվի, որ այդ մարդիկ այդ կարգավիճակով իրենց ապահով զգան ու ապրեն: Սա չի համապատասխանում ո՛չ պատմական իրողություններին, ո՛չ էլ ներկա զարգացումներին»: Նա ընդգծեց՝ չճանաչցված լինելու պատճառով Արցախի համար դժվար է միջազգային կառույցներում պաշտպանել իր շահը:

«Այդ տեսանկյունից պատվիրակված էր, որ այդ ամենը կատարի ՀՀ-ն: Մինչդեռ պատերազմից հետո ՀՀ իշխանությունները Ադրբեջանի առաջարկությունները լուռ համաձայնությամբ ընդունելու կուրսն են ընտրել՝ առանց որևէ պայքարի: Այսինքն, չդիմակայել այն ամենին, ինչ կատարվում է: Հաշվի առնելով թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարի, թե՛ իշխող խմբի հայտարարությունները՝ ՀՀ իշխանությունները փորձում են ամեն գնով պաշտպանել ու առաջ տանել խաղաղության թեզը: Մինչդեռ այդ ճանապարհով պատերազմն ավելի կմոտեցվի: Երբ քո դիմաց թշնամի է, որն անընդհատ պահանջներ է դնում, իսկ դու այդ ամենին որևէ պատասխան չես տալիս, բնականաբար, թշնամին ավելի սանձարձակ է դառնում և նոր պահանջներ է առաջադրում: Դրա վառ արտահայտությունը հենց ՀՀ տարածքից արված բռնազավթումներն են, նաև այն հավակնությունները, որոնք այսօր կան նաև ՀՀ-ի նկատմամբ:

Սա հեռանկար չէ թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ և թե՛ հայ ժողովրդի համար: Այլ մոտեցում պետք է որդեգրել, փորձել սեփական հնարավորությունները մեկտեղել՝ դիմակայելով հակառակորդի ճնշումներին: Մյուս կողմից էլ՝ պետք է փորձել դիվանագիտական դաշտում բարեկամներ ձեռք բերել, եղած բարեկամների հետ լավ հարաբերություններ ձևավորել ու մեր շահն առաջ տանել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ աշխարհը բազմաշերտ է, ու այդքան էլ ճիշտ չէ ներկայացնել, թե բոլորը կանգնած են Ադրբեջանի կողքին:

Իսկ թե ինչպես օգտվել հնարավորություններից ներկայիս պայմաններում, նա նկատեց. «Ցավոք, ՀՀ իշխանությունների խոսքն ու գործը տարբերվում են: Սկզբում այլ բան ասվեց, հետո ժողովրդական ճնշումների ազդեցության տակ որոշակի խմբագրումներ եղան, ինչը, սակայն, չի կարող աշխատել, քանի որ հստակ մոտեցում պետք է ունենալ: Իշխանությունը պետք է ժողովրդի առջև կանգնի, դրոշակակրի դերակատարություն ունենա, բայց վախվորած պահվածքը, անընդհատ խուսանավելու հանգամանքը թույլ չեն տալիս, որ ներքին հանրային ռեսուրսն ու ներուժը կոնսոլիդացվի, նպատակաուղղվի մի կետի:

Մյուս կողմից էլ՝ միջազգային կառույցների, բարեկամ ու ոչ բարեկամ երկրների շրջանում տպավորություն է ձևավորվում, թե հայ ժողովուրդը համակերպված է այս վիճակի հետ, որին կարելի է ամեն ինչ պարտադրել ու ստանալ: Մեզ համար սա կործանարար է, ու պետք է արմատապես փոխել այդ ամենը: Մեր ներքին ռեսուրսները պետք է մեկտեղել. խոսքը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի մասին է: Եթե կարողանանք մեկտեղել, դա փոքր ուժ չէ: Բացի այդ, այլ քաղաքականություն պետք է որդեգրել. այսօր կատարվողը պետք է մի կողմ դնել և ազգային շահերի դիրքերից խոսել թե՛ թշնամիների, թե՛ բարեկամների հետ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում