Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

«Լուսավոր է լինելու ձեր ճանապարհը՝ մեր ճանապարհը». Գայանե Սարուխանյանի ուղերձը

Ա. Չեխովի անվան դպրոցի նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանն ուղերձ է հղել, որում ասված է.

«Սիրելի չեխովականներ

Մեր կյանքում կատարվող փոփոխությունները հաճախ չեն համապատասխանում մեր ցանկություններին, սպասելիքներին, մեր երազանքներին։
Եկեք անենք հնարավորինը, անենք անհնարինը, որպեսզի այն, ինչ փոխվում է աշխարհում, փոխվում է մեր շուրջը, մեր հայրենիքում, դպրոցում... դարձնի մեզ ավելի ամուր, զգոն, ավելի սթափ, ավելի նպատակասլաց։
Կյանքը շքեղ է, շքեղ է մեր Հայաստանը, հավատքի ու գիտելիքի ուժով անպարտելի մեր դրախտավայրը։ 
Հավատացեք նրա գերաշնորհ ուժին ու դարձեք արժանի այն  լուսավոր ձգտումներին ու ստեղծելու, շենացնելու այն զարմանալի կամքին, որով օժտված է մեր գենը, այն զորավոր գիտելիքին, որ պահված է մեր Սուրբ հայրենիքում։ 
Ես գիտեմ, որ միշտ հպարտանալու եմ ձեզնով ու ձեր հաջողություններով, համոզված եմ, որ այս քաոսային աշխարհում դուք ստեղծելու եք մի մեծ ներդաշնակություն, որն իր շուրջն է համախմբելու աշխարհի բոլոր լուսավոր մարդկանց։
Մենք թուլացանք այնտեղ, որտեղ մեզ պարտադրված արժեքներին թերագնահատեցինք մերը՝ իրականը, աստվածայինը։
Հիմա բոլորս ականատեսն ենք ճակատագրական այն իրողությանը, որը կոչվում է քաղաքակրթությունների բախում. սրանք սովորական պատերազմներ չեն, հանձնվում է կործանարար հինը. նոր Աշխարհ է ծնվում, ու ...մենք ենք ընդունելու այդ ծնունդը, մենք՝ ՀԱՅԵՐՍ,  որովհետև մենք գիտենք ընդունել նորը, առաջադիմականը, քաղաքակիրթը, ընդունել ու բարուրել սիրով, հավատով, աղոթքով։
Մեծ խնդիր ունենք՝ այս թոհուբոհից անվնաս դուրս բերել ՄԵՐԸ՝ այն բարձրակարգը, արժեքավորը, որ թաքնված է հավատքի մեր խորաններում։ Իսկ դա կարող ենք անել միայն գիտելիքի ու կրթության ամենազոր ուժով, և դա անելու եք դուք՝ ձեր կոփված սերունդը։
Իմ սիրելիներ,
բոլորս ենք հիշում մեր առաջին հանդիպումը հարազատ բակում ու տարիներ շարունակ ավանդույթ դարձած իմ ողջույնը՝ ՄՈՒՏՔԴ ԲԱՐԻ, ՍԻՐԵԼԻ ՉԵԽՈՎԱԿԱՆ։
Այսօր, մանկավարժի իմ կենսագրության մեջ առաջին անգամ...
ՁԵԶ ՀԵՏ ԵՄ ու ասում եմ ձեզ՝ լուսավոր է լինելու ձեր ճանապարհը՝ մեր ճանապարհը։
Սիրում եմ ձեզ։

Ձեր՝ Գայանե Սարուխանյան»: