Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
BMW 750iL-ը, որի մեջ մահացել է Թուփաք Շակուրը, վաճառքի է հանվել 1.75 միլիոն դոլարով Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WPԽփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն ՀարությունյանՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ ՓաշինյանԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանԿոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԿարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Հայահավաքն՝ ընդդեմ նիկոլիզմի․ ճակատագրական ընտրության շեմին

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արտառոց իրավիճակ է ստեղծվել, երբ հանրության գերակշիռ մասը չի ցանկանում, կամ, ավելի ճիշտ, չի տեսնում ուղիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբից ազատվելու, իսկ ընդդիմադիր շարժումը, ցավոք, չունի այն թափը, որպեսզի կարողանա հեռացնել Արցախի զգալի մասն Ադրբեջանին նվիրած, Հայաստանի ինքնիշխանությունը վտանգի տակ դրած փաշինյանական վարչախմբին։ Կարելի է հարյուրավոր պատճառներ բերել, մեղադրել հանրությանը, քաղաքական ուժերին, անհատներին, սակայն ամենակարևորը խնդրի խորքային պատճառները հասկանալն է։

Հայ իրականության մեջ քիչ են անձինք, ովքեր իսկապես խորքային վերլուծում են իրավիճակը, դեղատոմսեր առաջարկում, իրական այլընտրանք ներկայացնում երկիրը անդունդը գլորող ստամոքսապետությանը։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ հասարակական-քաղաքական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դեմ կեղտոտ արշավը, ակնհայտ ապօրինի մեղադրանքով կալանավորելը, հարյուրավոր անվանի հայորդիների, այդ թվում՝ Արցախի նախագահի, պաշտոնյաների, Արցախի թեմակալ առաջնորդի երաշխավորագրերը հաշվի չառնելը։ Ազատության և անազատության մեջ գտնվող գործիչները, անշուշտ, վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, սակայն այլընտրանքը, նույն Չալաբյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից Հայաստանյան իրականության մեջ ներմուծված նիկոլիզմին ոչ թե անձ է, այլ մեր ազգային կացության արմատապես տարբեր հայեցակարգ։

Ավետիք Չալաբյանն անազատության մեջ ավելին է անում, քան շատերը՝ հրապարակներում և սոցցանցերում։ Նա հստակ հայեցակարգ է ներկայացնում, որի առանցքում հայահավաքն է, արդիականացումը և ռազմականացումը։ Ավանդաբար հայ քաղաքական միտքը հայահավաքի երաշխավոր է համարել Ռուսաստանին։ Ավետիք Չալաբյանը հիշատակում է Ռուսական կայսրությունը, ապա և Խորհրդային Միությունը, երբ հայ մարդիկ տեղափոխվում էին Արևելյան Հայաստան, որովհետև նրանց գիտակցության մեջ այն վերջապես հարաբերականորեն անվտանգ և ապահով տեղ էր դարձել, ու այնտեղ կարելի էր կառուցել իրենց ընտանիքների ապագան։ «Այսօր, սակայն, անվտանգության այդպիսի արտաքին երաշխավոր գոյություն չունի։

Ռուսաստանի Դաշնությունը, իր ողջ հավակնություններով հանդերձ, ո՛չ 19-րդ դարի աշխարհակալ Ռուսական կայսրությունն է ո՛չ էլ գերհզոր Խորհրդային Միությունը, և այս օրերին կենտրոնացած է ավելի շատ սեփական անվտանգության վրա։ Անվտանգության այլ միարժեք երաշխավոր Հայաստանը ևս չունի, թեև շրջանառության մեջ են դրված տարբեր, ըստ իս, ավելի շատ ցանկալի, քան իրական տարբերակներ»,- նշում է Չալաբյանը՝ արձանագրելով, որ այս պայմաններում, առնվազն առաջիկա մեկ տասնամյակում, ակնկալել հայության զանգվածային ներգաղթ իրատեսական չէ, նույնիսկ շատ մեծ ջանքերի դեպքում։

Փոխարենը, ապագա հայկական պետությունը և նրան աջակցող քաղաքական ու հասարակական ուժերը պետք է կենտրոնանան ակտիվ հայկական տարրի ներգաղթի վրա՝ մարդկանց, որոնք Հայաստան են վերադառնում ոչ այնքան անվտանգության և բարեկեցության ետևից, որքան սեփական հայրենիքում անվտանգության և բարեկեցության հիմքերը ամրացնելու և այն որպես այդպիսին սերունդներին թողնելու նպատակով։ Օրինակն էլ կա, ըստ Ավետիք Չալաբյանի, Իսրայելի պետություն ներգաղթողների առաջին ալիքների մտայնությունը, որոնք անապատում, շրջափակված թշնամիներով, սկզբում նույնիսկ առանց պետության նոր ազգային կյանքի հիմքեր էին դնում։ Իհարկե, այդպիսի անձանց թիվը չափազանց փոքր է, սակայն այդ նվիրյալների ներուժի կենտրոնացումը հայրենիքում լուրջ փոփոխություններ կբերի։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը նաև մեթոդներն է առաջարկում, Հայաստանում այդ մարդկանց կոնկրետ արտոնություններ տալուց մինչև ենթակառուցվածքների ստեղծումը։ Հատկապես, կարևոր է այդ մարդկանց Արցախ ուղղորդելը, նրանց մեր հարենիքի վտանգված հատվածին ադապտացնելը։ Եվ հենց դա է Հայաստանի ու Արցախի անվտանգության ու բարգավաճման բանալին։ Բնական է, որ այսպիսի գաղափարները, նորարարական մոտեցումները, հստակ հայեցակարգերի ներկայացումն է իրական վտանգ այսօր Հայաստանում մոլեգնող տգիտության համար։ Եվ Ավետիք Չալաբյանի, այլ մտախողների դեմ արշավը լիովին տեղավորվում է այդ համատեքստում։

Նիկոլիզմը Հայաստանից կարելի է վտարել, հարկավոր է միայն հանրությանը տալ ճիշտ և գործունակ ուղենիշներ, նրա համար սոցիալական, անվտանգային, քաղաքական, տնտեսական ու, հատկապես, կրթական չափորոշիչներ սահմանելով։

Ռուբեն Ասատրյան