Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Չալաբյանի՝ կալանավայրից գրվող հոդվածաշարը շատ խորհրդանշական է. Նվեր Կիրակոսյան

Ավագ լեյտենանտ, 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, ով ապրիլի 18-ից Ազատության հրապարակում հացադուլի էր դիմել՝ հանուն Արցախի և ՀՀ անվտանգության ապահովման, աջակցում և սատարում է Ավետիք Չալաբյանին, նշելով, որ Չալաբյանի դեմ իրակացվում է քաղաքական հետպնդում, վերջինս քաղբանտարկյալ է.

«Իմ վերաբերմունքը երկու հարթությունում է, առաջինը՝ մարդկայնորեն, զուտ մարդկային աջակցություն՝ ուղղված պարոն Չալաբյանին, երկրոդը՝ գաղափարական տեսանկյունից սոլիդարություն նրա գաղափարներին: Ըստ էության՝ պատկերացնելով Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերները, այս պահին Ավետիք Չալաբյանն այն մարդկանցից է, ովքեր տալիս են ոչ միայն, Հայաստանին ինչ է անհրաժեշտ հարցի պատասխանը, որովհետև այդ «ինչը» մենք բոլորս էլ լավ պատկերացնում ենք, այլև, թե ոնց է հնարավոր այդ ինչին հասնել:

Թերևս հենց  այս կոնտեքստում է կալանավայրից գրվող նրա հոդվածաշարը, որը նաև շատ խորհրդանշական է ստացվում: Դրանք արտահայտում են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու ուղիները՝ հայահավաք, արդիականացում և ռազմականացում բաղադրիչներով:  Այո, հենց այս հարցերն են, որ մեզ օր առաջ պետք է լուծել և հենց այս հարցերի մասին խոսելն է այսօր շատ կարևոր, հատկապես պարոն Չալաբյանի նման մարդկանց կողմից, այն մարդկանց կողմից, ովքեր կարծիքի լիդերներ են»,- Orer.am-ի հետ զրույցում նշում է 44-օրյա պատերազմի մասնակիցը: 

Կիրակոսյանի խոսքով, այսօր մեր հասարակությունում քիչ են մարդիկ, ովքեր կարող են տալ այդ «ինչպեսի» պատասխանը.

«Ինչպես արդեն նշեցի, «ինչի» պատասխանը նաև մենք՝ հասարակ քաղաքացիներս գիտենք, երբ հացադուլ էինք անում, մենք էլ էինք այդ հարցին պատասխանում, ներկայացնում, թե ինչ է ուզում անկախության սերունդը: Իսկ դրանից առաջ եկող «ինչպեսի» պատասխանը պետք է արտահայտեն Չալաբյանի նմանները՝ իրենց մոտեցումներով: Այս իմաստով շատ կարևոր եմ համարում Չալաբյանի հոդվածաշարի լուսաբանումը, դրանց հետ կապված ցանկացած լրացուցիչ մեկնաբանություն, պատկերացումներն ամբողջացնելը»:

Մարիամ Նալբանդյան