Հարությունյանը զգուշավորություն է ցուցաբերում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունում, այդ թվում՝ խորհրդարանական խմբակցությունում։
Բանն այն է, որ, ինչպես փոխանցում է մեր արցախյան աղբյուրը, Հարությունյանի կուսակցությունում լուրջ դժգոհություն կա ՀՀ իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականության նկատմամբ, սակայն նրանց հրահանգված է հնարավորինս մեղմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին և ոչ մի սուր ու կոշտ հռետորաբանություն չօգտագործել։ Ի դեպ, մեր տեղեկություններով, այս հարցում բավական լուրջ զգուշավորություն է ցուցաբերում ինքը՝ Հարությունյանը, փորձելով հնարավորինս մեղմ բառամթերք օգտագործել հայաստանյան իշխանությունների հասցեին, չնայած մի քանի անգամ փորձել է որոշակի դիրքորոշում արտահայտել։ Հատկանշական է նաև, որ մայիսի 28-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին մասնակցում էին նաև «Ազատ հայրենիք» կուսակցության և խմբակցության բավական մեծ թվով ներկայացուցիչներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times