Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Խնդիրն այն է, որ Չալաբյանը մյուսների նման «նիկոլ» հայհոյող չէ. Գագիկ Գինոսյան

Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Օրերս վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Մշակութաբան Գագիկ Գինոսյանը Չալաբյանի դեմ սկսված հետապնդումը ծիծաղելի է համարում. «Ավետիք Չալաբյանին երկար տարիներ ճանաչում եմ և բախտ եմ ունեցել նաև աղջկան դպրոցում դասավանդելու, իրեն նաև որպես ծնող ճանաչելու։ Եզակի մտավորական հայ տեսակ է, եզակի մաքրությամբ մարդ, ինչը նաև իր երեխայի մեջ է երևում։ Չալաբյանն ու իր կինը՝ Անահիտ Ադամյանը, Ազգային երգի-պարի ակադեմիայի աջակիցներից են եղել, կինը նաև եղել է հոգաբարձուների խորհրդի անդամ։ Եվ բացի ազգային մշակույթին աջակցելուց, սատարելուց, ես որևէ բան չեմ նկատել, որ կարող է ինձ ենթադրության բերել, որ նա կարող է կաշառքով զբաղվել։ Ինձ համար, գոնե, ծիծաղելի է այս ամենը։ Լինելով մշակութաբան՝ ուսումնասիրում եմ նաև ազգային, մարդկային հոգեբանություն և ուղղակի վստահ եմ, որ չեմ կարող սխալված լինել նրա հոգեբանության մեջ, որովհետև մարդկանց ավելի քան ճանաչում եմ, և դա տասնամյակների փորձառություն է».1or.am-ի հետ զրույցում ասաց մշակութաբանը։

Գինոսյանը վստահ է՝ Չալաբյանի կալանավորումն ուղղակի բերան փակելու, լռեցնելու միջոց է. «Տարօրինակորեն լռեցնում են ոչ թե ճամարտակներին, հայհոյախառն խոսողներին, այլ այն մարդկանց, ովքեր իրենց անբիծ կենսագրությամբ և շատ տրամաբանված, խելամիտ խոսքով կարող են ժողովրդին համոզել ինչ-ինչ հարցերում։ Թերևս խնդիրը հենց սա է, որ Չալաբյանը մյուսների նման «նիկոլ» հայհոյող չէ, այլ ազգային խնդիրների շատ հստակ և հզոր տրամաբանությամբ տաղանդավոր վերլուծաբան է։ Դա ուղղակի սարսափ է տարածում, որովհետև հայհոյողի դեմ կարելի է հայհոյել, բայց Չալաբյանը ոչ միայն կենսագրության մեջ ինչ-որ խոցելի դրվագ չունի, այլև տրամաբանված վերլուծական մտքեր է արտահայտում, ինչը, իսկապես, սարսափելի է օրվա իշխանության համար։ Եվ այդ մտքերի դեմ միակ հակափաստարկը պարզապես լռեցնելն է, և Չալաբյանի կալանավորման գաղտնիքը հենց դրանում է»։

Մարիամ Նալբանդյան