Արցախը միշտ Հայաստա՛ն է և վե՛րջ. Խաչիկ Ասրյան
Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում ամփոփված են Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության համար մարտիրոսված բազմահազար Հայորդիների աճյունները. նահատակված քաջորդաց զավակների որբանալը բացառապես մեկ մխիթարություն ունի՝ Հայոց Սուրբ Հողի պաշտպանությունը, որն առաքելություն է յուրաքանչյուր Հայի համար:
Հայկական բարձրավանդակում և բարձրավանդակից դուրս բնակվող Հայ ժողովուրդն, իր իշխանության հետ միասին, իր կեղծ, պայմանական խաղաղության համար չի կարող և իրավունք չունի որոշում կայացնել Հայոց Սուրբ Հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու, պաշտպանել-չպաշտպանելու վերաբերյալ:
Իրոք, հողը սուրբ է և մնայուն, իսկ մարդը՝ մահկանացու, և ոչ մի մահկանացու իրավունք չունի իր ապուպապերի քրտնաջան աշխատանքի արդյունքում պահպանած, իր եղբայրների և քույրերի արյան գնով պաշտպանած ու ազատագրած Հայոց Սուրբ Հողը դարձնելու քննարկման առարկա:
Հայ ժողովուրդն ու իր իշխանությունը կարող են որոշումներ կայացնել ցանկացած հարցի, բայց ոչ երբեք Հայոց Սուրբ Հողի վերաբերյալ, քանզի նույնն է, ինչ որոշում կայացնես ծնողներիդ ու զավակներիդ ապրելու և չապրելու վերաբերյալ:
Հա՛յ ժողովուրդ, Հայաստանի իշխանությո՛ւն, ո՛չ մեկդ երբե՛ք իրավունք չունեք որոշում կայացնել Արցախը և Հայաստանը, ասել է թե՝ Հայոց Սուրբ Հողը հանձնել-չհանձնելու վերաբերյալ, քանզի գոյություն ունի մեկ ճշմարիտ որոշում և առաքելություն. միշտ պատրաստ լինել մեռնելու հանուն Արցախի, Հայաստանի ու Հայ ժողովրդի պաշտպանության:
Արցախը միշտ Հայաստա՛ն է և վե՛րջ:
ԱՌՈ՛ՂՋ ՀԱՅԱՍՏԱՆ, ՈւԺԵ՛Ղ ԲԱՆԱԿ, ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ ԱՐՑԱԽ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times