Արևային հեղափոխություն տնտեսության համար
Աշխարհում ստեղծված բարդ պայմանների, ռուս-ուկրաինական պատերազմի և դրա հարուցած տնտեսական ճգնաժամի պատճառով, կարևորագույն խնդիրներից մեկը մնում է երկրների էներգետիկ անվտանգությունը։ Նավթի և գազի գների աճի, ինչպես նաև բնապահպանական խնդիրների պատճառով աշխարհի առաջատար երկրները փորձում են զարկ տալ արևային էներգիայի արտադրությանը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ ռեժիմ է սահմանել ամբողջ երկրում էլեկտրագեներացնող հզորությունների հնարավոր դեֆիցիտի պատճառով։ Ավելին, Բայդենը անհրաժեշտ փաստաթուղթ է ստորագրել, որով երկու տարի ժամկետով մաքսատուրքերից ազատել է Կամբոջայից, Մալայզիայից, Թայլանդից և Վիետնամից ներկրվող արևային տարրերի և մոդուլների ներկրումը։
Ըստ էության, սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները փորձում է հնարավորություն տալ արտերկրում աշխատող ընկերություններին արևային պանելներ և անհրաժեշտ սարքավորումներ արտոնյալ պայմաններում ներմուծել Միացյալ Նահանգներ։ Այս կերպ Միացյալ Նահանգները, որը աշխարհում ամենաշատ ատոմակայաններն ու էլեկտրոկայաններն ունի, փորձում է ապահովել իր էներգետիկ անվտանգությունը։ Էներգիայի այլընտրանքային աղբյուրները կարևորագույն գործոն են ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ նաև քաղաքական անվտանգության առումով։ Գաղտնիք չէ, որ բազմաթիվ երկրներ պատերազմներ են մղում, կամ ճգնաժամեր են հարուցում հենց էներգակիրների պատճառով։
Հայաստանը լուրջ խնդրի առջև է կանգնած։ Գտնվելով արևոտ բարենպաստ դիրքում՝ մեր երկիրը հարմար է արևային էներգիա արտադրելու համար, հատկապես, երբ ունենք հաջողված փորձ արևային պանելներ արտադրելու և արտահանելու՝ ի դեմս «Սոլարոն» ընկերության, զարմանալի է, որ մեր երկիրը դեռևս չի փորձում նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը աշխարհաքաղաքական կենտրոններից։
Տարվա մեծ մասը Հայաստանը գտնվում է արևի «տիրապետության» ներքո․ արևային պանելների արտադրությունը և դրանց տեղադրումը հանրապետության ողջ տարածքով, ոչ միայն չափազանց մեծ ռեսուրսներ չի պահանջի հանրապետությունից, այլ նաև թույլ կտա ապահովել սեփական էներգիան։ Անհրաժեշտ է պետական մակարդակով խրախուսել, բարձրացնել հանրային գիտակցության մակարդակը, որ Հայաստանում ամբողջովին օգտագործվի արևային էներգիա արտադրելու պոտենցիալը։ Բնականաբար դա և՛ կտրուկ կնվազեցնի ծախսերը, և՛ կբարձրացնի էներգետիկ անվտանգության մակարդակը, նաև ուղիղ ազդեցություն կունենա գնագոյացման հարցերում։ Արևային հեղափոխությունը հեղափոխական նշանակություն կունենա Հայաստանի ողջ տնտեսության համար և թույլ կտա զարգացնել մեր տնտեսությունը և նվազեցնել կախվածությունը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին