Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Կալանքի տակ են այն մարդիկ, ումից Փաշինյանի թիմը կա՛մ վախենում է, կա՛մ անձնական վրեժխնդրություն ունի. Տիգրան Քոչարյան

Ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաների օրերին մեծ թվով մարդիկ բերման էին ենթարկվում ոստիկանության բաժանմունքներ: Նրանցից շատերին ազատ արձակեցին, շատերի նկատմամբ էլ քրեական գործեր հարուցվեցին, և նրանք կալանավորվեցին:  

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ կալանքի տակ են այն մարդիկ, ումից Փաշինյանի թիմը կա՛մ վախենում է, կա՛մ անձնական վրեժխնդրություն ունի.

«Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գործի են դրել իրենց ռեպրեսիոն մեքենան՝ մոռանալով ժողովրդավարության ամենավերջին նշույլներն անգամ և այժմ կոնկրետ զբաղված են իրենց իշխանության պահպանմամբ: Դրա համար էլ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ են կալանավորվում, շատերի վրա շինծու գործեր են հարուցվում և կալանավորվում են հատկապես այնպիսի մարդիկ, ում անունները ունեին և կունենան բավականին բարձր հնչեղություն: Շատ ու շատ մարդկանց կարելի է թվարկել, օրինակ՝ Ավետիք Չալաբյանը, ով հայտնի հանրային գործիչ է և Իգոր Խաչատուրովը, ով մի ընտանիքի անդամ է, որը Հայաստանի զինվորական պատմության մեջ ոսկե տառերով պատմություն է գրել:

Ինչո՞ւ հենց Չալաբյանը. նա բավականին հետաքրքիր քաղաքական ֆիգուր է, նոր է մտել քաղաքականություն, բայց իր հետ իշխանությունը խնդիր ունի, որովհետև նրան անհնար է պիտակավորել նրանց սիրած «նախկին» պիտակով: Դրա համար իշխանությունն այլ կոմբինացիա արեց, որպեսզի ժամանակավորապես անջատի Չալաբյանին քաղաքական կյանքից: Մենք գիտենք, որ Ավետիք Չալաբյանը նաև բավականին մեծ և հետաքրքիր ծանոթություններ ունի դրսում և Հայաստանում, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում և դրանով արդեն շատ անհարմար մրցակից է իշխանությունների համար: Ինչու եմ ես համոզված, որ Չալաբյանի կալանավորումը հատուկ է արվել, որովհետև շատերին բաց են թողել, բայց առավել վտանգավոր մարդկանց շարունակում են կալանքի տակ պահել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետը

Քոչարյանը համոզված է՝ որոշ կալանավորվածների գործով անձամբ Փաշինյանն է զբաղվում.

«Նույնն Իգոր Խաչատուրովն է: Այնպիսի տպավորություն է, որ 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանն ընկած է Խաչատուրովների ընտանիքի հետևից: Սկզբում Յուրի Խաչատուրովի կալանավորման փորձերը, այնուհետև ուղղակի չշարունակեցին պայմանագիրը 3-րդ կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ, որով բանակը զրկվեց ուժեղ զինվորականից, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովին բերման ենթարկելու մի քանի դեպքերը: Իմ համոզմամբ՝ այստեղ ինչ-որ անձնական վրեժխնդրություն է Փաշինյանի կողմից:

Շարքին կարելի է ավելացնել Միքայել Բադալյանին, Գերասիմ Վարդանյանին: Շատ մարդիկ, ովքեր նմանատիպ մեղադրանքներով բերման էին ենթարկվել, այսօր ազատ ման են գալիս, իսկ կոնկրետ նշվածները կալանքի տակ են: Ես համոզված եմ, որ նրանց գործերով անձամբ Նիկոլ Փաշինյանն է զբաղվում: Հետաքրիր է, որ այսպիսի գործերը վերագրվում են հենց կոնկրետ դատավորների: Սա արդեն ցույց է տալիս՝ որ անձով է շահագրգռված կոնկրետ վարչապետը»:

Մարիամ Նալբանդյան