Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times
Քաղաքականություն

Ես խիստ կզարմանամ, որ գործող իշխանությունից որևէ մեկը հասկանա այն ամենը, ինչ Չալաբյանն ասում է հոդվածաշարում. Աբրահամ Գասպարյան

Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ հոդվածաշարը, որն Ավետիք Չալաբյանը գրել է, բավական հետաքրքրական է և խտանյութն է հանդիսանում այն քաղաքական իմաստության, որ հասարակական-քաղաքական գործիչը հասցրել է կուտակել վերջին մեկուկես տասնամյակում, ինչ ակտիվորեն իր ներկայությունն զգացվում է հայկական հասարակական-քաղաքական իրականությունում:

«Այնտեղ հայկական ճակատագրի դառը հեգնանքի մասին է խոսվում, որի վերջնական լուծումն ի վերջո հայահավաքն է՝ հայկական հողի վրա և թույլ օղակ հանդիսացող տարրից ավելի ուժեղ, ավելի կազմակերպված, համակարգված գործունեություն ծավալելու, ազգի՝ նպատակ դնելու, ռազմավարություն, տեսլական ունենալու մասին է խոսվում: Ես որպես գիտությամբ զբաղվող մարդ, քաղաքագետ եմ, ուզում իմ գնահատականը տալ այդ հոդվածաշարին: Իրականում, այս բոլոր խնդիրների մասին մենք երկար ժամանակ խոսել ենք թե՛ հայկական հեռուստաեթերում, թե՛ անձնապես իմ վերլուծական գործունեության ընթացքում:

Այստեղ իմ և Ավետիքի մոտեցումները նույնն են, որովհետև շատ օբյեկտիվ գնահատականի է արժանացրել Արտաշեսյաններից սկսած՝ մինչև ցարական Ռուսաստան, Խորհրդային Հայաստան և հետանկախության շրջան, այն բոլոր բացթողումները, որ մենք թույլ ենք տվել, նույնիսկ պետականության կորստի պայմաններում մեզ ինչպես է հաջողվել Կիլիկիայից հետո հասնել մինչև Ռենեսանսի ժամանակաշրջան, Մերձավոր և Հեռավոր Արևելք՝ հասնելով մինչև Կալկաթա: Այդ բոլոր խնդիրներին, որ անդրադարձել է Ավետիքը, բնականաբար, մեր ազգի հոգեմտավոր և գիտամտավոր ներուժը ճիշտ ռելսերի վրա և ճիշտ մատուցելու վրա է շեշտը դրվում, որովհետև մենք անցած երեք տասնամյակների ընթացքում տիպային առումով  հայկական տեսակի մոդելավորում չունեցանք որպես այդպիսին»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Հարցին՝ հոդվածաշարում Չալաբյանի կողմից առաջ քաշված լուծումները կարո՞ղ են իրատեսական լինել իշխանության կողմից կիրառվելու դեպքում, Գասպարյանը նշեց.

«Ինքը շատ ճիշտ, օբյեկտիվ շեշտադրումներ է անում, և ես խիստ կզարմանամ, որ գործող իշխանությունից որևէ մեկը նախ հասկանա այն ամենը, ինչ Չալաբյանն ասում է հոդվածաշարում, հետո էլ կփորձի իրականության վերածել, որովհետև Չալաբյանի նման մի քանի տասնյակ մտավորականներ, հատկապես հետպատերազմյան շրջանում, խոսել են այս ամենի մասին, բայց իշխանության կողմից զրո արձագանք»:

Մարիամ Նալբանդյան