Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times
Քաղաքականություն

Այս ապիկար իշխանության և Չալաբյանի հեռանկարային տեսլականը տրամագծորեն հակասում են միմյանց. Մենուա Սողոմոնյան

Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

«Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմենյանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը կալանավայրից հեռանկարային զարգացման օրակարգի նախագծեր է տալիս.

«Դա նրա՝ երկար տարիների ընթացքում ստացած կրթության, աշխատանքային գործընթացների, բավական լայն շրջանակների հետ շփումների արդյունքում ձևավորված գիտելիքների, մտահորիզոնի արդյունքը, արգասիքն է: Առաջին հերթին ես կցանկանայի ընդգծել, որ նրա առաջադրած օրակարգերը ենթակա են հանրային և մասնագիտական լայն քննարկման: Հետաքրքրական է, որ իր այս հոդվածաշարով Ավետիքը կարծես մի տեսակ հայ ժողովրդի քաղաքակրթային առաքելության պատասխանը տա, որովհետև մենք համարում ենք, որ մեր ժողովուրսը պատահական ժողովուրդ չէ, քաղաքակրթային առաքելություն ունեցող է: Ավետիքն իր հոդվածաշարում տալիս է նաև կենսունակ պետություն և պետականություն ունենալու բոլոր կարևոր հանգրվանները, հեռանկարները: Հայահավաքը, օրինակ, դրանցից մեկն է. հայ ժողվրդի տարբեր հատվածների լավագույն կարողությունների, գիտելիքների մեկտեղումը Հայաստանում: Այն մասին, թե ինչպես պետք է ձևակերպենք մեր հայկական երազանքը, ինչպես պետք է հայ ժողովուրդը, որ աշխարհի տարբեր երկրներում հասնում է հաջողությունների, իր երկրում ևս ստեղծի բոլոր այն պայմանները կենսունակ պետություն ունենալու և զարգանալու համար: 

Արդիականացման թեմայով, որպես կրթության փորձագետ, տեսնում եմ շատ հետաքրքիր և ճշմարտացի ձևակերպումներ՝ կրթական հնարավորությունների, պետության կողմից կրթության նկատամբ ուշադրության, պետական պատվերի մեծացման: Կրթությունը չպետք է լինի ինքնանպատակ, և կրթության փիլիսոփայությունը չպետք է թելադրված լինի վայրի կապիտալիզմի տրամաբանությամբ: Այսօր բարձրագույն կրթության ոլորտում պահանջարկի և իրականում մեր պետությանն անհրաժեշտ մասնագետների մեջ մեծ անջրպետ, խզվածք կա: Ավետիքն ասում է, որ մեր երկրի զարգացումը պետք է կոնկրետ ինչ-որ ուղղվածությամբ լինի, մեր մարդկային քիչ ռեսուրսները պետք է կարողանանք օգտագործել օպտիմալ: Ինքը խոսում է տեխնոլոգիապես արդիականացման մասին և, քանի որ իր գործունեությունն էլ գերազանցապես նվիրված է ռազմական արդյունաբերության ոլորտում տեխնոլոգիաներին, մեր տարածաշրջանում էլ հնարավոր չէ առանց ռազմապես ուժեղ լինելու կենսունակ լինել, հետաքրքիր մի ուղեգիծ է տանում, որ տեխնոլոգիական առաջընթացը, մասնավորապես ռազմական արդյունաբերության վերաբերյալ, մեր պետության, հասարակության կարևոր ֆունկցիոնալ ուղղություններից պետք է լինի, և կրթության առաջարկն էլ պետության կողմից հենց պետք է կենտրոնանա այդ ուղղությամբ: Մեր պետությունը, այսպես ասած, պետք է «տիրություն անի» կրթության այն բնագավառներին, որոնք կսպասարկեն այդպիսի մասնագետների պատրաստումը»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Սողոմոնյանը:

Մեր հարցին, հնարավո՞ր է, որ գործող իշխանությունները վերցնեն այս օրակարգը և դրանով առաջ գնան, Սողոմոնյանը պատասխանեց.

«Գործող իշխանությունները ոչ միայն ապիկար են, որպեսզի կարողանան այսպիսի լուրջ հարցերը վերցնել իրենց համար որպես ուղենիշ, այլև նրանց ուզածը և այն հեռանկարային տեսլականը, որ նկարագրում է Ավետիքը, տրամագծորեն հակասում են: Որովհետև Ավետիքը նկարագրում  է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես կենսունակ պետություն, իսկ դրա նախապայմաններից մեկը ռազմապես հզոր և ռազմական տեխնոլոգիաների տեսանկյունից զարգացած պետությունն է: Երբ նայում ենք գործող իշխանությունների կողմից այս հարցերում իրականացված քաղաքականության տենդենցը, մենք չենք տեսնում, որ այս իշխանությունները ուզում են, որպեսզի Հայաստանը լինի ռազմապես կենսունակ, հզոր պետություն: Նույնիսկ տարրական բաներ չեն իրականացվում:

Թեկուզ հասարակ օրինակ, կրթական համակարգի հետ կապված իրենք չորս տարի առաջ ոսկե սարեր էին խոստանում, իսկ այսօր, երբ նայում նայում ենք, թե ինչ է կատարվում կրթության ոլորտում վերջին տարիներին, ամեն ինչ ավելի վատացել է՝ թե որակապես, թե ուսանողների, դասախոսների մոտիվացիայի առումով, նույնը՝ դպրոցներում: Իսկ երբ նայում ենք գործող իշխանությունների կադրային բազային, նրանց կոնտրոնական դեմքերին, ու՞մ հետ կարող ես այս թեմաներով խոսել, նրանք այդպիսի տեսլականների կրող չեն, շատ նեղ, սահմանափակ և նյութականացված ամբիցիաներ ունեցող մարդիկ են, ում բնորոշ չէ ազգային արժեքային բարձր համակարգը: Հետևապես, Ձեր հարցը, այսպես ասած, տեղին չէ, որ այս իշխանությունները կարողանան որդեգրել այն տեսլականը, որի մասին Ավետիքը խոսում է»:

Մարիամ Նալբանդյան