Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times
Քաղաքականություն

Վաղը-մյուս օրը Չալաբյանն ազատության մեջ է հայտնվելու, բայց նրան ազատությունից զրկած դատավորները չեն էլ հասցնելու Հայաստանից փախչել. Գեղամ Նազարյան

«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կալանավայրից բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտին», որտեղ կարծիք է հայտնել, որ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է իբրև ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատի հնարավորություն.

«Այս իմաստով, Հայաստանում դեռևս գործող իշխանությունը վտանգավոր խաղ է տանում, որի հետևանքը կարող է լինել ոչ միայն Արցախի և Սյունիքի կորուստը, այլև Հայաստանի վերածվելը աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի՝ Սիրիայի և Ուկրաինայի օրինակով։ «Դիմադրության» շարժումը դրան խանգարում է, ուստի եթե դիտարկենք այն այդպիսի լայն համատեքստում, ապա արդեն տեսանելի է նրա դրական ազդեցությունը՝ հստակորեն ընդգծելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի հանձնմանը, այն կաշկանդում է գործող իշխանությանը, և թույլ չի տալիս նրան գնալ աշխարհաքաղաքական արկածախնդրության՝ բոլորիս համար աղետալի հետևանքներով»։

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ Չալաբյանի խոսքերում շատ մեծ ճշմարտություն կա.

«Դա շատ ծավալուն թեմա է, բայց եթե Ավետիքը նման կարծիք է հայտնել, ես հարգում եմ այն: Ցավոք, այսօր աշխարհը և Արևմուտքը այնքան ցինիկ և դաժան են, որ արդեն չեն էլ թաքցնում, որ, օրինակ, Ուկրաինան և ուկրաինացին իրենց պետք են, որ Ռուսաստանին փորձեն ինչ-որ ձևով վնասել: Նույնը նաև Հայաստանն ու հայն են իրենց համար, Վրաստանը: Այնպես որ, Ավետիքի ասածը նորություն չէ, նա ուղղակի բարձրաձայնել է ցավալի ճշմարտությունը»,- 1or.am-ի հետ նշեց Նազարյանը: 

Անդրադառնալով այսօր դատախազի կողմից Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները մերժելուն՝ Նազարյանը նշեց.

«Ես այս թեմային էլի եմ անդրադարձել. ուղղակի մի բան չեմ հասկանում՝ այն դատավորը, որն ինչ-որ մեկի հրահանգը կատարելով՝ այդ մարդուն, ում բոլորը գիտեն՝ ո՛չ հանցագործ է, ո՛չ ավազակ, ո՛չ մարդկանց կարող է վնասել, զրկում է ազատությունից, նա հետո իր երեխայի, ծնողների, հարևանների աչքերին, հայելու մեջ ինքն իր աչքերին ո՞նց է նայում, ո՞նց է ինքն իրեն մարդ համարում: Ինչքան միջոց ասես՝ կտայի, որ հասկանայի՝ իրենց հետ ի՞նչ է կատարվում, որ մի հրահանգով մարդուն կարող են զրկել ազատությունից՝ առանց որևէ հիմքի:

Նույնը ասում եմ նրանց, ովքեր Տարոնին, Գոռին՝ Գյումրիի միջադեպի համար են պահում անազատության մեջ: Այս ամենը, եթե էմոցիաներից դուրս գանք, մի բանի մասին է վկայում. վարչախումբն այդ կերպ փորձում է ճնշել, վախեցնել, բռնաճնշումների մթնոլորտ ստեղծել երկրում: Սա միակ դեպքը չէ, էլի են եղել, ավելի դաժան ճնշումներ են եղել, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դրանք օգուտ չեն տալիս, և ինչ-որ կարճաժամկետ ազդեցություն կարող են ունենալ ընդամենը: Վաղը-մյուս օրը Չալաբյանն ազատության մեջ է հայտնվելու, բայց ես վստահեցնում եմ՝ բոլոր այն դատավորները, այն քննիչները, ովքեր օրենքի ամենակոպիտ խախտումներով մարդուն զրկել են ազատությունից, խիստ ձևով պատժվելու են, չեն էլ հասցնելու Հայաստանից փախչել»:

Մարիամ Նալբանդյան