Զոհված Զինվորի գրառումը՝ բրածիկ
Երեկ գիշեր ադրբեջանական զինուժը կրակել է Վարդենիսի ուղղությամբ։ Զոհվել է Հրաչ Փիլիպոսյանը։ Բյուրականից է։ Սարսափելի է, բայց արդեն փաստ, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացում ուղիղ Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Եկել մեր տարածքում «թազնել են» մեր իշխանության թողտվությամբ ու հիմա կրակում են՝ առանց երկմտելու, որ իրենք մեր տարածքում են և կարող է իրենց զինվորների համար վատ լինել։
Պաշտպանության նախարարությունն էլ առ այս պահը հաղորդում չի տվել, երևի մտածում են որպես միջանձանային կոնֆլիկտ ներկայացնել, չէ՞ որ խաղաղության օրակարգը հօդս է ցնդում և խաղաղություն բառն արդեն իր էությամբ նշանակում է առանց կռվելու զոհվել։ Ավելի քան զավեշտալի է, երբ լրատվականները գրում են, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Սուվերեն տարածք ներխուժելուց հետո հարձակում բառն արդեն ավելորդ է գործածել։
Նայում եմ Հրաչի ֆեյսբուքյան էջը և ուշադրությունս գրավում է նրա մի գրառումը եղբոր հետ՝ բրածիկ։ Մի ողջ կյանք՝ վիճակագրությունից դուրս։ Երկու փոքրիկ եղբայր ունի, նրանց համար ինքը աշխարհ էր։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին