Արդիականացում, հայահավաք, ռազմականացում․ Հայաստանի ընտրությունը՝ ըստ Ավետիք Չալաբյանի
Արդիականացում, հայահավաք, ռազմականացում։ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շուրջ մեկ ամիս ազատազրկման վայրից հոդվածների շարքով ներկայացնում է իր մոտեցումները Հայաստանի զարգացման հեռանկարների ուղղությամբ, ընդ որում հստակ և փաստարկված արձանագրում ամենակարևորը՝ Հայաստանի արդիականացումը, հայահավաքը և ռազմականացումը։
Դեռևս մեկ ամիս առաջ Ավետիք Չալաբյանը նշել էր, որ իրական ընտրությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու։ Չալաբյանը, ով տևական ժամանակ գտնվում է ազատազրկման մեջ, և հուլիսի 1-ից իշխանությունը ստիպված է լինելու նրան բաց թողնել, քանի որ նոր ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքի դրույթների համաձայն՝ նրան մեղսագրվող արարքը ապաքրեականացված է, բանտում անցկացրած ժամանակն իզուր չի կորցրել, հստակ կետերով և դրույթներով ներկայացրել է իր մոտեցումները Հայաստանի զարգացման ուղիների միջև։ Նա ինքն էլ նշում է, որ թեև Փաշինյանը փորձում է մանևրել տարբեր բևեռների միջև, իրեն հատուկ ոճով «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո նրա խաղի վախճանն արդեն երևում է և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ իրադարձության արդյունքում։
Չալաբյանի այս արձանագրումը վկայում է, որ Հայաստանի թե՛ ընդդիմությունը, թե՛ հասարակությունը պետք է պատրաստ լինեն ֆորս-մաժորի։ Եթե ոչ այսօր, ապա վաղը, կամ մի քանի օր հետո, կամ թեկուզ ամիսներ անց Նիկոլ Փաշինյանն այլևս չի ղեկավարելու Հայաստանը, իսկ կարևորագույն խնդիրը, որ ծառացած է մեր առջև, արդյո՞ք այդ պահին կամ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա շարունակել իր գոյությունը, միջոցներ ձեռնարկելու, արդիականացնելու իր տնտեսությունն ու բանակը, իրական ռազմականացում իրականացնելու, օգտագործելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներուժը, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ուշքի գալու, երկիրը ոտքի հանելու և դիմադրության ընդունակ երկիր դառնալու համար։
Իրավիճակը ամենը վկայում է, որ գործող իշխանությունները իրենք էլ գիտակցում են երկրի առջև ծառացած վտանգները, բայց դրանք լուծելու փոխարեն զբաղված են սեփական իշխանությունը ամրապնդելով, ընդդիմությանը քարկոծելով, հասարակության մեջ ապատիա տարածելով։ Եվ միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք գիտակցում են Հայաստանի առջև կանգնած խնդիրները։ Կան նաև այնպիսիները, որոնք ոչ միայն գիտակցում են, այլ նաև հստակ դեղատոմսեր են տալիս, հստակ կետերով և դրույթներով մատնանշում, թե ինչ պետք է անել ստեղծված բարդ պայմաններում երկիրը վերջնականապես չկորցնելու համար։ Եվ ուստի, հուլիսի 1-ից հետո, երբ Ավետիք Չալաբյանը կլինի ազատության մեջ, մեր հանրության կարևորագույն խնդիրն է իրապես մտահոգ և գիտակից մարդկանց մեկտեղել մեկ դրոշի ներքո, հեռացնել գործող իշխանություններին և բացել երկրի զարգացման ճանապարհը։
Հայկ Պողոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times