Զոհվել է պայմանագրային զինծառայող
Երեկ՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Կարեն Մ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:
Վթարի հետևանքով, Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տեղում քննիչները պարզել են, որ մահացածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին