Ձեռներեցության Աշխարհի Գավաթ 2022-ի ազգային փուլի դիմումներն արդեն ընդունվում են
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի (Entrepreneurial World Cup – EWC) դիմումների բացման մասին։
EWC-ն ձեռներեցության աջակցության համար նախատեսված մրցույթներից ամենամեծն է: 2019 թվականին իր մեկնարկից ի վեր EWC-ն աջակցել է 200 երկրներից ավելի քան 300,000 մասնակիցների, շնորհել է 2 միլիոն դոլար դրամական մրցանակներ և տրամադրել 150 միլիոն դոլար արժողությամբ աջակցություն և ծառայություններ:
EPIC-ը Հայաստանի պաշտոնական գլխավոր կազմակերպիչն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), Թումո լաբերի և TEAM Telecom Armenia-ի հետ:
«Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք ձգտում ենք EWC Հայաստանը դարձնել իսկապես համազգային միջոցառում, որը կներառի Հայաստանի ձեռներեցության էկոհամակարգի ողջ սպեկտրը՝ անհատ ձեռներեցներից մինչև կառավարություն, ՏՏ ոլորտ և կրթական հաստատություններ: Այսպիսով, մենք որևէ սահմանափակում չենք դնում ձեռնարկատիրական գաղափարների և ձեռնարկությունների տեսակի կամ բնույթի վրա, որոնք կարող են ներկայացվել Ձեռնարկատիրության ազգային գավաթի մրցույթին: Լինելով զարգացող ձեռներեցությամբ երկիր՝ մենք հավատում ենք, որ կարող ենք գերազանցել անցյալ տարվա մեր ձեռքբերումները և ավելացնել մեր տեսանելիությունը և ազդեցությունը», - նշում է EPIC-ի փոխտնօրեն և Հայաստանում EWC-ի ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը:
Հայաստանի ազգային մրցույթը բաց է ոչ միայն հայկական, այլ նաև Հայաստանում վերաբնակեցված ստարտափ թիմերի համար։
Հայաստանի ազգային մրցույթում մրցանակները կգերազանցեն 100․000 դոլարը։
EWC-ն ավելին է, քան պարզապես համաշխարհային խաղադաշտի մրցույթ՝ կյանքը փոխող մրցանակների համար: Այն առաջ է մղում ձեռներեցներին բոլոր փուլերում՝ գաղափարի, վաղ և աճի փուլերում կամ դրանցից դուրս՝ ձեռներեցներին տրամադրելով գործիքներ և ռեսուրսներ՝ իրենց ձեռնարկությունները զարգացնելու համար:
EWC Armenia 2022-ի բոլոր դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու EWC Accelerates-ի՝ վիրտուալ վերապատրաստման ծրագրին, որն օգնում է ձեռներեցներին կատարելագործել իրենց հմտությունները և մեծացնել ազգային մրցույթներում հաղթելու և գլոբալ եզրափակիչ փուլ անցնելու իրենց հնարավորությունները:
Ազգային փուլի դիմումների վերջնաժամկետը հուլիսի 5-ն է։ Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով` entrepreneurshipworldcup.com։
Մրցույթով հետաքրքրված բոլոր անձինք կարող են միանալ մեր տեղեկատվական հանդիպմանը և ստանալ մրցույթի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հանդիպումը տեղի կունենավաղը՝ հունիսի 23–ին, ժամը 20:00–ին։
Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3tTD9uS:
Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով` entrepreneurshipworldcup.com
Հարցերի դեպքում կապ հաստատել․ [email protected], 060612587




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...