Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Եթե Փաշինյանի ընդդիմախոսն ես, ապա քո նկատմամբ իրականացվում են հնարավոր բոլոր բռնաճնշումները

Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց առանց իր իմացության ու համաձայնության կատարված ձայնագրության հիման վրա` դրա հրապարակման հաջորդ օրը։
Օրերս հրապարակվեց Գագիկ Ջհանգիրյանի` առանց իր իմացության ու համաձայնության կատարված ձայնագրությունը, որում նա խոստովանում է մի քանի դրվագով արդարադատությանը խառնվելու մեջ։ Անցել է երեք օր, բայց անգամ գործ չի հարուցվել։
 
Հասարակական գործիչ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի խոսքով՝ գաղտնալսումն օրենքով արգելված է, և դրա արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուր՝ հանցագործությունը բացահայտելու համար.
 
«Այդ տեսանկյունից ցանկացած գաղտնալսում ապօրինություն է: Հիշենք Արմեն Չարչյանի գաղտնալսումը, ԱԱԾ-ի նախկին պետ Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի խոսակցության գաղտնալսումը, Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որոնց շրջանակներում գործեր հարուցվեցին, և իրավապահ մարմինները կենտրոնացել էին ոչ թե բովանդակության վրա, այլ գաղտնալսման փաստի և միջոցներ էին ձեռնարկում, որպեսզի բացահայտեն այն անձանց, ովքեր իրականացրել են գաղտնալսումը և տարածել են այդ նյութերը: Բայց վերջին շրջանում գաղտնալսումն իրականացնողների և տարածողների մասին ընդհանրապես որևէ հիշատակում չկա, երբ դա տեղով հանցագործության փաստ է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը:
 
Վերջինիս խոսքով՝ թե նույնիսկ այս ամենը դնենք մի կողմ և կենտրոնանանք բովանդակության վրա, Չալաբյանի գաղտնալսման մեջ նույնիսկ հանցակազմ գոյություն չունի.
 
«Նյութը մոնտաժված է, իրար են միացված երկու տարբեր գաղտնալսումներ, որոնցից երկրոդ դրվագում, որտեղ ֆինանսական ինչ-որ գործարքի մասին է խոսվում, Չալաբյանն ընդհանրապես չկա, բայց Չալաբյանն այս պահին գտնվում է անազատության մեջ, իսկ մյուս դեպքում, երբ մի կտորից բաղկացած խոսակցություն է, որի իսկությունը ԲԴԽ-ն արդեն հաստատել է՝ պաշտոնական կայքում նշելով, որ ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանն է, որ խոսակցությունը տեղի է ունենում սեղանի շուրջ և այլն: Իրականում այդ ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանի՝ իշխանության կողմից բանակցություններն են, որպեսզի նա հրաժարական ներկայացնի: Ընդ որում, այդ նյութի մեջ Ջհանգիրյանը խոսում է ոչ միայն ԲԴԽ-ի, այլ նաև ՍԴ-ի մասին՝ ուղիղ հաղորդում տալով, որ նմանատիպ շինծու գործընթաց իրակացվել է նաև Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը հասնելու համար:
 
Իրենց բովանդակության մեջ Ջհանգիրյանի բոլոր խոսքերը քրեական որևէ գործի մեղսակից լինելու խոստովանական ցուցմունքներ են, բայց այդքանից հետո նա ոչ միայն մնում է իշխանության՝ շարունակելով ապօրինաբար կատարել իր լիազորությունները, այլ նաև ԲԴԽ-ն կայացնում որոշում Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու և նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Ակնհայտ է, որ այստեղ կարևոր է բովանդակությունը. եթե դու կատարում ես Նիկոլ Փաշինյանի ապօրինի հանձնարարությունները, ապա ազատվում ես ամեն տեսակի պատասխանատվությունից, իսկ եթե Փաշինյանի ընդդիմախոսն ես, ապա քո նկատմամբ իրականացվում են հնարավոր բոլոր բռնաճնշումները, ընդ որում, մեծամասնությունը՝ ապօրինաբար: Այս ամենի հանրագումարն ապացուցում է, որ մենք գործ ունենք հանցավոր խմբի հետ, որի պարագլուխ Նիկոլ Փաշինյանն ապօրինաբար զավթել է իշխանությունը, որը ոչ միայն ծառայեցնում է մեր թշնամիների շահերին, այլ նաև կիրառում է հայ ժողովրդի, մեր պետության և պետականության դեմ»:
 
Մարիամ Նալբանդյան