«Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Նույնիսկ «անզեն աչքով» նկատելի է, որ վերջին շրջանում բավական լարված են կառավարության և ԿԲ հարաբերությունները։ Մինչ արտարժույթի շուկայում շատ տարօրինակ գործընթացների ու ոչ պակաս տարօրինակ գնաճի ֆոնին հասարակությունը կասկածներ ունի, որ առանձին իշխանական ու իշխանամերձ շրջանակներ «ձեռքերն են տաքացնում»՝ գումարներ աշխատելու տեսքով, գործադիրում փորձում են սլաքներն ուղղել դեպի ԿԲ։
Ի դեպ, հենց կառավարության վերջին մի քանի նիստերին ոլորտային նախարարներն իրենց խոսքում մեղադրանքներ էին հնչեցնում Կենտրոնական բանկի հասցեին, ինչին հաջորդեց ԿԲ նախագահի պատասխանը։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի աչքից ևս չի վրիպել, որ առնվազն իրավիճակի դեմ պայքարի մասով հակասություն կա:
«Փաստ» թերթի հետ զրույցում փորձագետը նշեց, որ կառավարությունն այս իրավիճակից դուրս գալու միասնական քաղաքականություն չունի, իսկ նշյալ հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին: Ամիրխանյանը, խոսելով սուբյեկտիվ գործոնների մասին, նաև հավելում է, որ, հաշվի առնելով այդ ամենը, «առնվազն կարող ենք ենթադրել, որ արվում է ամեն ինչ՝ այս իրավիճակը հնարավորինս երկար ժամանակով պահպանելուն նպաստելու համար»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին