Չալաբյանին գաղտնալսելիս ևս չի եղել դատարանի թույլատվություն. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում պնդում էր, թե իր ձայնագրությունը ապօրինի է ուստի հնարավոր չէ դրանով գործ քննել:
Համեմատության մեջ հիշեցնելով Ավետիք Չալաբյանի դեպքը նա համոզմունք հայտնեց, որ Չալաբյանի դեպքում եղել է դատարանի թույլտվությամբ գաղտնալսում և դա է պատճառը, որ կալանավորվել է:
Նախ Չալաբյանի փաստաբաններն արդեն պնդել են, որ չի եղել դատարանի թույլտվություն:
Բայց եկեք հիշենք Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ սկսված քրեաքաղաքական հետապնդման առիթը: Այո, ճիշտ եք հիշում, մի դատավորի կողմից հեռախոսային ձայնագրություն էր, կրկին առանց դատարանի թույլտվության, որը նա ներկայացրել է քննչականին: Ի դեպ, այդ դատավորին, որ գաղտնի ձայնագրել էր, Նիկոլը հետո ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակեց:
Տեսնես Ջհանգիրյանը, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն էր տալիս, ինչի՞ դատախազին չասեց, որ ախր այ դատախազ ջան, ախր այդ ձայնագրությունն ապօրինի է:
Պարզ չի՞ ինչի չասեց: Գլխավոր դատախազին կուտ էր տալիս, վզին դրած էր կուտ տալը...»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին