Գաղտնալսման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուր
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքում այն հոդվածը, որով քրեական հետապնդման է ենթարկվում Ավետիք Չալաբյանը, որպես այդպիսին հանցագործություն նախատեսված չէ: Հուլիսի 1-ի դրությամբ Ա. Չալաբյանը պետք է, ըստ էության, կալանքից ազատ արձակվի, որովհետև նրա արարքն այլևս չի կարող համարվել քրեորեն հետապնդելի արարք։
Մինչ մեկուկես ամիս կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործչի փաստաբանները հայտարարում են, թե իրենց պաշտպանյալին վերագրվող արարքը նոր քրեական օրենսգրքում չկա, հետևաբար մեղադրանքը պետք է հանվի, Արդարադատության նախարարությունը շտապում է հերքել՝ նշելով, թե իբր քրեական նոր օրենսգրքում լրացումներ են կատարվել, և Չալաբյանին վերագրվող արարքը հուլիսի 1-ից հետո էլ շարունակելու է հանցագործություն համարվել։
«Ես Արդարադատության նախարարությունը հայտարարության վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, տեղյակ եմ միայն Չալաբյանի փաստաբանական խմբի հայտարարությանը, ովքեր վստահաբար պնդում են, որ ամենաուշը հուլիսի 1-ին Ավետիք Չալաբյանը կլինի ազատության մեջ:
Էլ չեմ խոսում այն մասին, որ Գագիկ Ջհանգիրյանն էլ իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Մարիամ Նալբանդյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times