Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համար

Ո՞րն է պատմական հայրենիքում հայկական ազգային պետության առաքելությունը, կամ հանուն ի՞նչ բարձրագույն նպատակների պետք է հայ մարդը պատրաստ լինի զրկանքներ կրել և տոկալ իր պատմական հայրենիքում։ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այս հարցադրումն անում բանտից գրած իր նոր հոդվածում։
 
Նրա կարծիքով, հայ իրականության մեջ մարդկանց մեծամասնությունը մտածում է անձերով, պարբերաբար հարց տալով, թե ով է գալու «Նիկոլից հետո»։

«Իրականում սա հետևանք է ֆունդամենտալ ինստիտուցիոնալ դեֆիցիտի, որը մենք չենք կարողացել հաղթահարել անկախության երեք տասնամյակների ընթացքում՝ շարունակելով մեր բարդագույն խնդիրների լուծումը տեսնել միֆական «Փրկչի» գալստյան մեջ, փոխանակ ամրացնելու մեր պետության ինստիտուցիոնալ հիմքերը»,- գրում է  Չալաբյանն ու հավելում, թե դրանք երբեք ուժեղ չեն եղել, բայց այժմ արմատապես խարխլվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, որի գործունեությունն ուղղված է ողջ պետական ապարատը սեփական կամքին ենթարկելուն և արդյունքում հանգեցրել է պետության աննախադեպ պարզունակացման ու պրոֆեսիոնալ որակների կորստի (դա առավել ակներև է մասնավորապես անվտանգային համակարգում՝ բանակ, ԱԳՆ, ԱԱԾ):

Հասարակական-քաղաքական գործչի դիտարկմամբ, ապագա հայկական պետությունը պետք է կարողանա վերականգնել սեփական ինստիտուցիոնալ խորությունը և պետական ապարատի կարողությունները բարձրացնել որակական նոր մակարդակի։ Սա հնարավոր չէ, սակայն, գործող Սահմանադրության պայմաններում, որը դիկտատորական լիազորություններ է տալիս մեկ անձի (անկախ նրա կառավարչական որակներից):

«Այդ անձը, ընտրված լինելով բնակչության համեմատաբար աղքատ և պակաս կրթված մեծամասնության կողմից և չունենալով իրական քաղաքական հակակշիռներ, մշտապես շահագրգռված է լինելու վերարտադրելու սեփական տեսակը հնարավոր բոլոր միջոցներով, արդյունքում հասարակության պակաս կրթված մասը գերիշխելու է կրթված և առաջադեմ մասին՝ արգելափակելով երկրի զարգացումը և պարբերաբար երկիրը վերադարձնելով նույն ճգնաժամին, որը մենք ունենք հիմա»,- նշել է Չալաբյանը, որպես դեղատոմս առաջարկելով, որ եթե ցանկանում ենք այդ փակ շրջանից դուրս գալ, պետք է փոխենք Սահմանադրությունը, և նրանում ներառված իշխանության առերևույթ ժողովրդավարական մեխանիզմները հավասարակշռենք ամուր ինստիտուցիոնալ հակակշիռներով, որոնք ձևավորվում են մերիտոկրատական (այսինքն, արժանիքների վրա հիմնված) սկզբունքներով։

«Սա ամենօրյա աշխատանք է, որը մենք պետք է անենք, բայց «փրկչին» սպասելու փոխարեն, սա իրական ճանապարհ է՝ հետևողականորեն ձևավորելու այնպիսի ազգային առաջնորդություն, որն ընդունակ է ապահովել մեր պետության հարատևությունը, և ամուր ձեռքով այն տանել դեպի ապագա»,- ամփոփում է Ավետիք Չալաբյանը։

Արամ Բաբայան