Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Խաչիկ Ասրյանը՝ 44-օրյա պատերազմից փախած և Արցախը շահարկող քաղաքական ավանտյուրիստներին

Խաչիկ Ասրյանը՝ 44-օրյա պատերազմից փախած և Արցախը շահարկող քաղաքական ավանտյուրիստներին
Քաղաքական ավանտյուրիստնե՛ր, գիտենք, որ բոլոր ժամանակներում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը ձեզ համար բիզնես է, այսինքն՝ փող եք աշխատում, բայց, մի՞թե դուք այդքան այլասերված եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով (ձեր նողկալի կյանքը փրկելով), հիմա ձեր քաղաքական գործունեության հիմքը դարձրել եք իբրև Արցախի ու արցախցիների անվտանգության ապահովումն ու Արցախի փրկության կազմակերպումը: Մի՞թե դուք այդքան անբարոյական եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով ու թաքնվելով ձեր պադվալներում, պատերազմից հետո կարող եք խոսել Արցախի անվտանգության ու Արցախի փրկության մասին:
 
Բա, ո՞ւր էիք, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խառնածին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին մեր Սուրբ Արցախի վրա: Հը՞: Թե՞ սպասում էիք, որ պատերազմն ավարտվեր, որ է՛լ ավելի մեծ թափով շարունակեք ձեր քաղաքական ավանտյուրաները (https://www.facebook.com/.../pfbid031zxWgdnXnFTiZBQoExw5p... ):
 
44-օրյա պատերազմից փախած քաղաքական ավանտյուրիստնե՛ր, այս ի՞նչ հայրենասիրական պաթոսներով եք Երևանի հրապարակների ու փողոցների ասֆալտների վրա միտինգներ և երթեր անցկացնում ու Արցախը փրկում, Արցախը փրկելու թեմաներով Երևանի այգիներում դասախոսություններ կարդում: Ինչի՞ համար: Ուզում եք ասել, որ դուք իսկական հայրենասե՞ր եք և մտահո՞գ եք Արցախի ճակատագրով: Հա՞:
Քաղաքական ավանտյուրիստնե՛ր, իսկական հայրենասերները քաղաքական ավանտյուրաներով երբեք չեն զբաղվում, նրանք Արցախի դեմ թուրքի կողմից սանձազերծված պատերազմից երբեք չեն փախչում ու ձեզ պես երբեք չեն թաքնվում իրենց պադվալներում, այլ գիտակցված, վազելով գնում են սահմանագիծ և իրենց կյանքի գնով պաշտպանում Արցախը, արցախցիներին ու իրենց ընտանիքները (https://www.facebook.com/asryankhachik1970/videos/4886545604747547):
 
Նա, ով պատրաստ չէ իր կյանքը միշտ զոհաբերել հանուն Արցախի և Հայաստանի պաշտպանության ու փրկության, ավելին՝ իր կյանքը փրկելու համար ուղղակի փախել է 44-օրյա պատերազմից, նա չի կարող այսօր խոսել Արցախի և Հայաստանի ու Հայ ժողովրդի անվտանգության ապահովման և Արցախի ու Հայաստանի փրկության մասին:
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ովքեր եք դուք, ա՛յ քաղաքական ավանտյուրիստներ:
Մնացե՛ք ձեր պադվալներում ու դողդողալով սպասե՛ք իմ որոշումներին և հրամաններին…
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան

Возможно, это изображение один или несколько человек и на открытом воздухе