Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Հաղթահարել արատավոր շղթան և նյութապաշտությունը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումը

«Ազգի համար չկա ավելի մեծ չարիք, քան նյութապաշտ առաջնորդը»,- Գարեգին Նժդեհի այս խոսքերն է հիշել իր վերջին հոդվածում «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Բանտից գրած իր վերջին հոդվածում նա նշել է, որ եթե մենք ցանկանում ենք՝ մեր պետությունը դուրս գա ինքնիշխանության էրոզիայի և կորստի փակ շրջանից, պետք է ի վերջո կարողանանք հաղթահարել մեր մեջ արմատացած նյութապաշտությունը և փոխարինենք այն այնպիսի արժեհամակարգով, որը նյութական բարիքից վեր է դասում մասնագիտական և հանրային ձեռքբերումները, մարդու բարի համբավը, նրա ներդրումը երկրի զարգացման մեջ կամ էլ շարունակաբար կատարած բարեգործությունը։

Մեկ բառով` Չալաբյանը նշում է, որ ի սկզբանե քաղաքական գործունեության համար պետք է ներգրավվեն այն անձինք, որոնք ընդգծված գաղափարական մղումներ ունեն և սեփական քաղաքական հավակնություններին ստորադասում են նյութական բարեկեցությունը։

Գործող իշխանությունները, հիշեցնենք, ի սկզբանե հայտարարել են, որ «իզմեր» չեն դավանում, և գաղափարազուրկ իշխանության համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել շահագործել հանրության վստահությունը և դրանից ստանալ անձնական, նյութական օգուտներ։ Սուտ կլինի ասել, թե նման վարքը բնորոշ է միայն փաշինյանական իշխանությանը։

Նախկին իշխանությունների մեջ էլ կային բարձրաստիճան անձինք, ովքեր իրենց ամբողջ նպատակը, եռանդը օգտագործել են սեփական ժողովրդի հարստահարման գործին։ Եվ, ըստ էության, նման արատավոր վարքը նաև նպաստեց 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտությանը։

Արատավոր այդ փակ շղթայից դուրս գալու միայն մեկ հնարավորություն կա, պետք է հանրությունն ինքը խիստ պահանջներ ներկայացնի ապագա քաղաքական գործիչներին, քննի նրանց գործունեությունը, վերլուծի նրանց անցած ուղին և բնական ֆիլտրացիայի ենթարկի այն անձանց, որոնք գերադասում են սեփական, նյութական շահը և անձնական բարեկեցությունը։

Ավետիք Չալաբյանի խոսքով, սրա բնական մեխանիզմ կարող է հանդիսանալ նաև կուսակցությունների խոշորացումը և նրանց ինստիտուցիոնալ թափանցիկության բարձրացումը, որի արդյունքում ղեկավարող դերերում կհայտնվեն համապատասխան արժեքներով առաջնորդներ։

Արդարադատության նախարարությունում վերջին տվյալներով 120-ից ավելի կուսակցություններ են գրանցված։ Այդ կուսակցությունների մեծամասնությունը մեկ-երկու անձինք են, իսկ շատ խոշոր կուսակցություններ հավաքված են մեկ առաջնորդի շուրջ և նրա հեռանալու կամ հրաժեշտի պարագայում այդ կուսակցությունները պարզապես կփլվեն։

Դիտարկելով հաջողված պետությունների օրինակները՝ կարող ենք նշել, որ բազմակուսակցական համակարգն այնտեղ այսքան էլ մեծ չէ, և իրականում մի քանի խոշոր կուսակցություններ կան, որտեղ ներքին քննարկումների, բանավեճերի, բնական ընտրության միջոցով լավագույնները դառնում են այդ կուսակցությունների առաջնորդներ։ Եվ ամենակարևոր բանը, ըստ Չալաբյանի, նյութապաշտությունից հրաժարվելն է։

Անկախության 30 տարիների ընթացքում մեր պետական օրգանիզմի քաղցկեղն է եղել նյութապաշտությունը բոլոր մակարդակներով։ Խոպան գնացող, սեփական երկրի մասին արհամարհանքով արտահայտվող սևագործ բանվորից մինչև պետության առաջին դեմքեր, խորապես արմատացրել են նյութապաշտությունը, սեփական, նյութական շահի գերադասումը հանրային շահի նկատմամբ, այն ներթափանցել ու այլասերել է պետական վերնախավի մեծ մասին։

Չալաբյանը, ախտորոշելով Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը, նաև նշում է դրա լուծման, այդ քաղցկեղից փրկման ուղիները, որ դա ամենօրյա աշխատանք պետք է լինի, «փրկչին» սպասելու փոխարեն իրական ճանապարհ՝ հետևողականորեն ձևավորելու այսպիսի ազգային առաջնորդությունը։

Իշխանության համար նման վտանգավոր մտքերի հեղինակին, բնականաբար, փաշինյանական վարչախումբը պետք է պահի և պահում է անազատության մեջ, մինչդեռ շատերը հանգիստ վայելում են ազատությունը։ Ըստ էության, սա վկայում է, որ հենց Ավետիք Չալաբյանից է վախենում փաշինյանական իշխանությունը։

Կարեն Գալստյան