Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արագածոտնում բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա տուժած1430 ադամանդ մեկ ժամացույցի վրա. Vacheron Constantin-ի նոր հավաքածուն ապշեցնում է Ուկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցում․ ԶելենսկիՊուտինը կարևոր ազդանշան է ուղարկել Արևմուտքին Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարությամբ․ L’AntiDiplomaticoՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստանի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթըՎեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ ՀետազոտությունNissan-ը նոր ավտոմեքենա է պատրաստում Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ասիական յոթ վայրի փղերի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետԱլլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր» Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է․ Ռունի Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Բելգիայում թանգարանից գողացել են Նապոլեոնին պատկանող մատանին Խոստմանս համաձայն, մեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս լեգենդար Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի ծննդյան 102-րդ տարելիցը. Մհեր ԱվետիսյանՊետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակչում «Բոլոնիայից» կրած պարտությունը
Քաղաքականություն

Խոսքն այնպիսի արարքի մասին է, որը որևէ երկրի քրեական օրենսդրությամբ չի ճանաչվել որպես հանցագործություն

Օրերս դատավոր Արմեն Շիրոյանը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ներկայացված միջնորդությունների քննության նիստը հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 21-ին:

Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 12-ին, վերջինիս փաստաբանական խումբը պնդում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու, բայց իշխանություններն ամեն ինչ անում են՝ վերջինիս հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու համար:

Որո՞նք են դրդապատճառները, ինչի՞ց են վախենում իշխանությունները, 1or.am-ը փորձել է պարզել իրավաբան, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հետ զրույցում.

«Իշխանությունը վախենում է միայն մի բանից, որ հանկարծ չձախողեն հանրությանը վախեցնելու իրենց առաքելությունը, այս հարցում իրենք խիստ հետևողական են: Որևէ այլ բան իրենց բացարձակապես չի մտահոգում՝ իրավապաշտպանները և միջազգային հանրությունը լավագույն դեպքում վերածվել են կույրերի, իսկ վատագույն դեպքում պատրաստ են արդարացնելու ցանկացած ոչ իրավաչափ քայլ և ծաղրելու ընդդիմությանը: Կարծում եմ՝ ասվածի համատեքստում պետք է դիտարկել նաև Ավետիք Չալաբյանին հետապնդելու բուն փաստը, քանի որ անվերապահորեն բարի համբավ և անաչառ աշխարհայացք ունեցող գործչին բացահայտ ապօրինի հետապնդելը, ընդհուպ՝ անհիմն կալանավորելը վկայում է համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու աննահանջ նկրտումների մասին: Իրեն ընկալում են որպես երրորդ ուժի ներկայացուցիչ, թե ներկայիս ընդդիմության բաղադրիչ, կարծում եմ, էական չէ: Իրավական ասպեկտների տեսանկյունից ավելի խոցելի ու խայտառակ վարույթ նույնիսկ մեր օրերում դժվար է անգամ պատկերացնել:

Ընդ որում, փաստաբանները փորձել են միջնորդությամբ դիմել գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս՝ մեղսագրվող արարքի համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածի սահմանադրականության հարցով դիմի Սահմանադրական դատարան: Այդ հարցում իմ համեստ մասնագիտական կարողություններով աջակցել եմ նաև փաստաբաններին: Վերջապես, խոսքն այնպիսի արարքի մասին է, որը որևէ երկրի քրեական օրենսդրությամբ չի ճանաչվել որպես հանցագործություն: Իսկ միջազգային փորձի մասին հիշատակողները շրջանցում են այն հարցը, որ սահմանված է սոսկ վարչական պատասխանատվություն, այն էլ զուտ մի քանի հետխորհրդային պետություններում:

Դանիելյանի խոսքով՝ գրեթե նույն օրը Ազգային ժողովն ընդունել է իրարամերժ օրենքներ, որոնցից մեկով ներմուծվել է հիշյալ արարքը քրեականացնող նոր հոդված, իսկ մյուսով այդպիսին ճանաչվել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում նույն այդ հոդվածը տեղ չի գտել ապագա քրեական օրենսգրքում.

«Արդեն 2 օր անց ուժի մեջ է մտնելու նոր քրեական օրենսգիրքը, որով նշված հոդվածը պարզապես նախատեսված չէ, բայց իշխանություններն ամեն ինչ անում են Չալաբյանին հնարավորինս երկար ժամանակ անազատության մեջ պահելու համար: Եթե այս ապօրինի մեթոդաբանությամբ շարունակվի վարույթը, ապա որևէ երաշխիք չկա, որ վերջինիս նկատմամբ հուլիսի 1-ից կդադարեցվի քրեական հետապնդումը: Ես անգամ չեմ անդրադառնում երկակի ստանդարտ հիշեցնող այն դատավարական տարրական խախտումներին, որոնցով իրականացվում է այդ հետապնդումը, ցավոք, իրավապահ համակարգի ներկայացուցիչների վառ երևակայությունը սահմաններ չունի:

Այս ամենի մեջ գերխնդիրը մնում է դատական իշխանությունը քաղաքական գործընթացներից անվերապահորեն զերծ պահելը, դատական համակարգի պաշտոնյայի, անկախ իր զբաղեցրած աստիճանից, անգամ մտքի ծայրով չպետք է անցնի ցանկալի քաղաքական գործընթացները երաշխավորելու պարտավորություն ստանձնելը, Սահմանադրությունը միայն մի պարտավորություն է ակնկալում՝ երաշխավորել դատական իշխանության անկախությունը: Յուրաքանչյուրիս առջև կա երկընտրանք՝ կա՛մ հաշտվում ենք և ամեն գնով հոգում սոսկ սեփական «ես»-ի կարծեցյալ հարմարավետության մասին, կա՛մ հոգում ենք բացառապես պետության ու պետականության կայացվածության մասին»:

Մարիամ Նալբանդյան