Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. ԶելենսկիԽնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԱշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, պարո´ն Զելենսկի. Իրանի արտգործնախարարԱրկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ 2018թ. մայիսի 8-ից առայսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության․ Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ Կարապետյանվ20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

40 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021թթ. Երևանի քաղաքապետարանում

Radar Armenia-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում և 2018-2021թթ. գործունեության վերաբերյալ մեծ ծավալի խախտումներ հայտնաբերել։ 

 Այսպես, պարզվել է, որ 2018-2021թթ. ընթացքում, ընդհանուր առմամբ, պետությանը հասցված վնասի չափը կազմում է շուրջ 16 միլիարդ ՀՀ դրամ՝ մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար։

Նշված չարաշահումները վերաբերում են Երևանի քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ շինթույլտվությունների տրամադրմանը, գույքահարկի վճարումներին, ինքնակամ կառույցների օրինականացմանը և այլն։ 

Հազարավոր մեքենաների համար չեն հաշվառվել ու չեն հավաքագրվել ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ, ավելի քան 550 փոխադրամիջոցներ ցույց են տրվել որպես վաճառված ու գույքահարկի գումարները զրոյացվել են և այլն։ 

Շինթույլտվությունների տրամադրման գործընթացում արձանագրված չարաշահումներից ուշագրավ է այն, որ դրանց ընդհանուր քանակի շուրջ 82 տոկոսը տրամադրվել է ժամկետից ուշ, իսկ 10 տոկոս մերժումների դեպքում քաղաքացիներին անգամ մերժման հիմքի մասին ոչինչ չի ասվել։ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի որոշումներով օրինականացվել են 3346 ինքնակամ կառույցներ, սակայն 2491-ի դեպքում օրենքով սահմանված տուգանքներ չեն կիրառվել՝ մայրաքաղաքի բյուջեն զրկելով ավելի քան 650 միլիոն դրամ եկամուտ ունենալու հնարավորությունից։ Կան դեպքեր, երբ շինթույլտվությունները ուշացվել են շուրջ 255 օր, և դեպքեր, երբ դրանք տրվել են անմիջապես դիմումի ընդունման օրը։ 1054 դեպքով իրականացվել են շինարարության թույլտվությունների ժամկետների երկարաձգումներ, որոնցից 542 օբյեկտի նկատմամբ չեն կիրառվել օրենքով սահմանված վարչական տուգանքներ։ Ի դեպ, դրանցից 43-ի դեպքում չկիրառված տուգանքների ընդհանուր չափը անցնում է 6 միլիարդ ՀՀ դրամը։ 

ՊՎԾ-ի բացահայտումներով Երևանի տարբեր փողոցների նորոգման և ճեղքերի փակման աշխատանքները կատարվել են թերացումներով կամ անգամ չեն իրականացվել, սակայն դրանց դիմաց ավել վճարումներ են կատարվել։ 

Ուշագրավ է, որ քաղաքապետարանի աշխատակիցներին «ծառայողական պարտականությունները կատարելու» հիմնավորմամբ հատկացվել է մեծածավալ քանակի վառելիք՝ առանց հիմնավորելու, թե որ աշխատակցին ինչքան վառելիք է հարկավոր եղել այդ պարտականությունների կատարման համար։ Հետաքրքիր է, որ անգամ արձակուրդում գտնվող աշխատակիցների համար է վառելիք ելքագրվել։ 

Ըստ մեր տեղեկությունների` ՊՎԾ ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ մի շարք հողամասերի դեպքում հրապարակային աճուրդների փոխարեն տեղի է ունեցել ուղղակի վաճառք, որը մի քանի անգամ պակաս է շուկայական և աճուրդային կարգով վաճառքի արժեքներից։ 

Ստորև ներկայացնենք մի քանի ուշագրավ տվյալ, թե ինչպիսի և ինչ ծավալների չարաշահումների մասին է խոսքը։ 

●      4747 փոխադրամիջոցների համար չի հաշվառվել ու չի հավաքագրվել 269 մլն դրամի գույքահարկ։

●      567 փոխադրամիջոցներ նշվել են որպես օտարված, ինչի արդյունքում 59 մլն դրամի չափով գույքահարկ զրոյացվել է։

●      6932 շինթույլտվություններից 5716-ը (82.5%) տրամադրվել են նախատեսված ժամկետներից ուշ:

●      3346 ինքնակամ կառույցների օրինականացում, որոնցից 2491-ի դեպքում տուգանքներ չեն կիրառվել։

●      Կապալառու կազմակերպությունների կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններին 2019-2021թթ. չի տրամադրվել 50501.5 խմ ասֆալտի տաշվածք՝ շուրջ 288 մլն դրամ արժեքով։

●      Չհիմնավորված կամ առերևույթ չկատարված 23827.9 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների համար ավել է վճարվել 84 մլն դրամ։

●      2018-2021թթ. մոտ 160 մլն ՀՀ դրամի 447.050 լիտր վառելիք ելքագրվել է քաղաքապետարանի աշխատակիցների միջև անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դիմաց։

●      2019-2021թթ. ընթացքում թվով 14 դեպքում աշխատակիցները գտնվել են արձակուրդում, սակայն նրանց տվյալ ժամանակահատվածի համար ելքագրվել է 960 լիտր վառելիք։

●      2016-2021թթ. ընթացքում «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում նախատեսված և հատկացված միջոցներից ծախսվել է ընդամենը 496 հազար եվրո, սակայն ծրագրով նախատեսված՝ Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 32 հա տարածքում եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցման աշխատանքները պարզապես չեն կատարվում։

Հետաքրքրական է, որ շինթույլտվությունների ուշացման հետ կապված դժգոհությունների պատճառները բացահայտելու նպատակով դեռևս 2020թ. ՊՎԾ-ն փորձել էր ստուգումներ կատարել քաղաքապետարանում, սակայն դրանք ձգձգվել էին մի քանի ամիս, համապատասխան փաստաթղթերը չէին տրամադրվում, և, վերջիվերջո, քաղաքապետի միջամտությամբ դրանք դադարեցվել էին։ 2022թ. վերսկսված ստուգումների արդյունքում արձանագրված բացահայտումները թերևս անհետևանք չեն մնալու` վերածվելով աղմկահարույց քրեական գործերի։