13-ամյա տղա է մահացել
Գեղարքունիքի մարզում, հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 13-ամյա Կարեն Մ.-ն է: Ըստ երեխայի հարազատների, նա մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ-ին, ով այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արսեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ավտոմեքենան ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով, մահացած երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ին հորեղբոր թոռն էր:






















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին