«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կայացավ գաստրոսկոպիայի կաբինետի բացում:
Համալսարանական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայության այս ընդլայնումը կարևոր քայլ է երեխաների շրջանում, ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի հիվանդությունների առավել արդյունավետ ախտորոշման և բուժման համար: Գաստրոսկոպիայի ներդրումն անհրաժեշտություն է նաև քիմիական նյութերի հետևանքով առաջացող կերակրափողի այրվածքների, և այլ դեպքերի հետազոտման համար:
Գաստրոսկոպիկ համակարգը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցին նվիրաբերել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը: Օլիմպուս ֆիրմայի նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգի օգնությամբ տարեկան շուրջ 800 երեխա հնարավորություն կստանա պատշաճ հետազոտվելու և ստանալու ճշգրիտ ախտորոշում:
Նշենք, որ հիմնադրամի կողմից այս նվիրաբերությունը հնարավոր է դարձել իր մշտական գործընկեր ու այս նախագծի հիմնական աջակից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, ինչպես նաև՝ «Արտ լանչ» ՍՊԸ-ի, gg-ի, «Գոյա» ՓԲԸ-ի աջակցության և հիմնադրամի սեփական միջոցների ներդրման շնորհիվ:
««Մուրացան» համալսարանական հիվանդանոցը տարեկան շուրջ 86 հազար դիմելիություն ունի և սպասարկում է բուժօգնության կարիք ունեցող մարզերի և մայրաքաղաքի երեխաներին: Սենյակի բացումը, սարքի նվիրաբերությունը հովանավորների կողմից, կարծում եմ, առանցքային նշանակություն ունի: Եվ այդ քանակության մեջ յուրաքանչյուր երեխայի առողջություն մեզ համար թանկ է և կարևոր: Պետք է լինեն այնպիսի սարքեր, որ թե՛ իրենց նորարությամբ, թե՛ հնարավորություններով կապահովեն, թույլ կտան երեխաներին ստանալ լավագույնը»,- նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ առհասարակ մանուկների հետ կապված հարցերն ուշադրության առանցքում են, որովհետև այս ոլորտում կատարվող ներդրումները ամենաշնորհակալն են առողջապահական համակարգում և շնորհակալ է, որ բարերարները գնահատում և աջակցում են:
Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց՝ խնդրի կարևորությունը և արդիականությունը հասկանալով և ամենօրյա համագործակցության մեջ գտնվելով հիվանդանոցի ղեկավարության հետ, որոշում կայացվեց աջակցել համալսարանական համալիրին՝ նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով համալրելու գործում:
«Գաստրոսկոպիայի կաբինետի բացումը, նոր սարքավորումները ոչ միայն կլավացնեն այս ոլորտի կարիք ունեցողների բուժօգնության որակը, այլև կխթանեն գաստրոէնտերոլոգիական ծառայությունների զարգացմանը»,- նշեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը` տեղեկացնելով, որ պլանավորվում է հիվանդանոցում զարագացնել բուժական էնդոսկոպիայի ոլորտը:
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն (պաշտոնական կայք՝ www.hfc.am) իր գործունեությունը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ին, և այս մեկ տարվա ընթացքում աջակցել է շուրջ 1670 երեխայի, որից 14-ին ցուցաբերվել է զգալի աջակցություն՝ ընդհուպ մինչև 100 հազար դոլար: Հիմնադրամի կողմից տրամադրված աջակցության չափը կազմել է շուրջ 340 մլն դրամ:




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...