Վահե Հակոբյանը՝ Մանվել Փարամազյանի մասին
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Սյունիք կատարած այցի շրջանակում այսօր այցելել է Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը, ում ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պահում էր կալանքի տակ:
Աննա Հակոբյանը, բնականաբար, հնարավոր բոլոր միջոցներով տարածում է լուսանկարները, թե ինչպես է Մանվել Փարամազյանը ծաղիկներով իրենց դիմավորում:
Սոցիալական ցանցերում շատ-շատերը կոշտ գրառումներով են հանդես գալիս՝ ուղղված Փարամազյանին, և նրան հիշեցնում Փաշինյանի մասին նախկինում իր կողմից ասված խոսքերը, Փաշինյանի գործողություններն Արցախի, Սյունիքի հանդեպ:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր այդ լուսանկարը՝ գրելով․ «Այս գեղեցիկ վարդերը Նիկոլի կնոջը նվիրում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, ում Նիկոլն ամիսներով պահում էր կալանքի տակ՝ որպես «թույն» ընդդիմադիրի։ Դե, մենք էլ բոլոր մեր հրապարակային ելույթներում պահանջում էինք «քաղբանտարկյալ» Մանվել Փարամազյանի ազատումը։ Ամեն դեպքում՝ սիրուն վարդեր են։ Տեսնես ո՞վ է հաջորդը։ Ու հանկարծ մեկի մտքով չանցնի այս իդիլիկ տեսարանի համար մեղադրել Նիկոլին»։
168.am-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին հարց ուղղեց՝ Մանվել Փարամազյանը հանդիսանում է ձեր ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամը, ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը:
«Մանվել Փարամազյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսանում: Մանվել Փարամազյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին: Հունիսի վերջին տեղի ունեցած արտահերթ համագումարի արդյունքում դադարեցման որոշումն ի կատար է ածվել՝ թե որպես վարչության անդամ, թե որպես կուսակցության անդամ առհասարակ»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times