Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Պետք լինի Քրեական օրենսգիրքը փոխել Ավետիք Չալաբյանին ցմահ ազատազրկման դատապարտելու համար, անելու են. Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի քննչական կոմիտեն հապշտապ ավարտել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը և գործն ուղարկել է դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացություն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ո՞րն է նախաքննությունն այսքան շուտ ավարտելու և դատարան ուղարկելու պատճառը: ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ բոլոր կամք և միտք ունեցող մարդկանց, ովքեր դուրս են եկել հայրենիքը փրկելու «նիկոլականություն» աղանդից, Փաշինյանը փորձում է այս կամ այն կերպ չեզոքացնել.

«Ես մշտապես ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանի հիմնական թշնամին միտքն ու կամքն են: Ավետիք Չալաբյանը հենց այդ միտք և կամք ունեցող մարդկանցից է, ուստի՝ Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախներից մեկը: Պետք լինի, երեք վայրկյանում էլ կկազմակերպեն դատավարություն, պետք լինի Քրեական օրենսգիրքը փոխել Ավետիք Չալաբյանին ցմահ ազատազրկման դատապարտելու համար, անելու են, եթե այդպես որոշի Նիկոլ Փաշինյանը: Երբ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում էր Սահմանադրության օրվա առթիվ, ես ասացի, որ դա կարելի է համարել ապրիլմեկյան կատակ, որովհետև մի մարդ, ով կոչ էր անում շրջափակել Սահմանադրական դատարանը, հաշվեհարդար տեսնել և թույլ չտալ, որ ՍԴ-ի դատավորները մտնեն շենք, ով ասում էր՝ որ ուզենամ, կարո՞ղ է լինել այս երկրում դատավոր, ով իմ ասածներին չենթարկվի, ով իր բոլոր միտք, կամք, ինտելեկտ ունեցող ընդդիմախոսներին փորձում է ոչնչացնել, բնականաբար, կարող է ցանկացած օրենք էլ փոխել: Իսկ «ուսապարկերի» խորհրդարանը ցանկացած անօրինականություն կանի՝ Նիկոլ Փաշինյանի կամքը կատարելու համար: 

Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է, և ինձ շարունակում է զարմացնել «լանչերի ժամանակ մառոլ որոճացող» միջազգային հանրության լռությունը, որ տեսնելով Հայաստանի անկումը՝ դեպի տոտալ բռնապետություն, շարունակում են ոչ միայն ոչինչ չանել, այլև ծափահարել իրենց դրածո Փաշինյանին»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Մարիամ Նալբանդյան