Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի գործը փլուզվելու է դատարանում

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել և նշել, որ նախաքննությունն ավարտած քրեական գործում ոչ միայն չկան Չալաբյանի մեղքը հիմնավորող ապացույցներ, այլև ճիշտ հակառակը՝ առկա են նրա անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ։

Փաստաբանական խումբը խոստանում է այդ տվյալները հրապարակային դատաքննության արդյունքում հանրայնացնել, և դրանք կդառնան անպատասխան մնացած բոլոր հարցերի պատասխանները։

Հիշեցնենք, նախաքննական մարմինը նախօրեին հապշտապ ավարտել էր քրեական գործի քննությունը և այն ուղարկել վերհսկողությունն իրականացնող դատախազին՝ քննելու և դատարան ուղարկելու համար։

Հուլիսի 12-ին ավարտվելու էր Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը, և իշխանությունը դատարանում թույլ չտալու համար հնարավոր ազատ արձակումը, անհապաղ ուղարկել է դատարան։ Ըստ էության, հարուցման առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ Ավետիք Չալաբյանի գործը փլվելու էր դատարանում և անկասկած այդպես էլ լինելու է, փաստաբանները՝ նույնիսկ ոչ մասնագետ փաստաբանները, գործի հպանցիկ ծանոթացումից հետո ասել են, որ այնտեղ չկան «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի մեղավորությունն ապացուցող որևէ փաստ։

Հիշեցնենք, գործը հարուցվել էր ընդամենը մեկ անձի՝ Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի ցուցմունքի հիման վրա։ Ալիյանը փորձել էր ինքը ներքաշել Ավետիք Չալաբյանին կեղտոտ խոսակցության մեջ և առաջարկել 1000 ուսանող բերել ընդդիմության հանրահավաքներին՝ 2 միլիոն դրամ գումարի դիմաց։ Չալաբյանն, իհարկե, չէր տրվել սադրանքի, ընդամենը հարցուփորձով փորձել էր հասկանալ, թե ի՞նչ է իրենից ուզում Ալիյանը և, տեսնելով նրա մտքերի կեղտոտ ընթացքը, անմիջապես դադարեցրել էր խոսակցությունը և հեռացել։

Դրանից հետո իշխանությունները քրեական գործը հարուցել էին Չալաբյանի դեմ՝ նրան մեղադրելով իբր ուսանողներին գումարով շահագրգռելու և հանրահավաքներին բերելու փորձի մեջ։

Ըստ էության, այս գործը սպառնում է դառնալ Հայաստանի նորանկախ պատմության ամենածիծաղելի և իշխանություններին պախարակող քրեական գործը։ Վարչախմբին, սակայն, այդ հանգամանքը չի հետաքրքրում, նրանք պատրաստ են դառնալ հանրության ծիծաղի առարկան, միայն թե իրենց ընդդիմախոսներին ամեն գնով պահեն անազատության մեջ։ 

Արման Ավետիսյան