Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ շարժման հնարավոր առաջնորդները պետք է կաշկանդված և մեկուսացված լինեն. Զարուհի Փոստանջյան

Հայաստանի քննչական կոմիտեն հապշտապ ավարտել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը և գործն ուղարկել է դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացություն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ո՞րն է նախաքննությունն այսքան շուտ ավարտելու և դատարան ուղարկելու պատճառը: ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ եթե «Դիմադրություն» շարժման հերթական փուլն այս պահին գտնվում է հարաբերական դադարի մեջ, դեռ չի նշանակում, որ Ավետիք Չալաբյանը նույնպես դադար կվերցներ կամ չէր գործի.

«Եթե հիշում եք, ապրիլի 17-ին, երբ Արթուր Վանեցյանը գնաց Ազատության հրապարակ, Ավետիք Չալաբյանը նախքան այդ հայտարարել էր, որ ապրիլի 19-ին իրենք Ազատության հրապարակում նախաձեռնելու են բողոքի գործողություններ: Հետագայում բողոքներն ընդդեմ այս կառավարությանը և նրա գործունեությանը համատեղվեցին, բոլոր խմբերն իրենց ջանքերը համատեղեցին, և սկսվեց «Դիմադրություն» շարժումը: Իմ կարծիքով՝ այդ շարժումն այս փուլում այդքանով չպետք է ավարտվեր, պետք է լիներ շարունակություն՝ հանրապետության այլ հրապարակներում, այլ փողոցներում, բայց դա տեղի չունեցավ: Բայց իշխանությունները շատ լավ հասկանում են, որ, ամեն դեպքում, պետք է շարժման հնարավոր առաջնորդները կաշկանդված լինեն, մեկուսացված լինեն, իրենց նպատակները չկարողանան իրագործել: Ավետիքի գործը և դեպքը հենց այդ համատեքստում են:

Ակնհայտ է, որ նրա նկատմամբ չէր կարող լինել քրեական հետապնդում, բայց հերիք չէ այդ հետապնդումն իրականացրել են, անընդհատ ինչ-որ բաներ են փոխում: Ինչպես գիտեք, այն հոդվածը, որով նրան մեղադրանք էր առաջադրվել և հիմք էր կալանքի տակ պահելու, հուլիսի 1-ից նոր Քրեական օրենսգրքով չպետք է գործեր: Բայց հապճեպ հավաքվել են, օրենք են ընդունել, որպեսզի շարունակեն Չալաբյանին պահել կալանքի տակ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Փոստանջյանը:

Փոստանջյանի խոսքով՝ իշխանությունները վախեր ունեն, քանի որ չեն կարող Ավետիք Չալաբյանի հետ պայմանավորվել.

«Ավետիքն իրենց հետ կապող ոչինչ չունի, որովհետև երբևէ որևէ իշխանության շարքում չի եղել և իշխանական որևէ արատավոր գործողության մեջ ներքաշված չէ: Հետևաբար, ինչքան մարդը մաքուր է, այնքան իրենց համար զարհուրելի է՝ ատոմային զենքի նման: Եթե Չալաբյանը լիներ ինչ-որ նախկին պաշտոնյա, կոռումպացված կլանի անդամ կամ օլիգարխիայի ներկայացուցիչ, շատ հեշտությամբ կարող էին ճնշումներ բանեցնել և հասնել իրենց ուզածին: Իսկ տվյալ պարագայում այդ ամենը չկա, և իրենց միակ գործիքն օրենքի ընդունումն է: Նոր Քրեական օրենսգիրքը, որն իրենք էին ընդունել, իրենք էին ժամկետները որոշել՝ երբ պետք է մտնի ուժի մեջ, հենց իրենց միջոցով էլ ենթարկվել է առաջին կտրմանն ու կարկատմանը՝ այն էլ քաղաքական հիմքով: Կտրում-թափում են մի բան, ավելացնում մեկ այլ բան՝ իրենց իշխանությունը պահելու համար»:

Մարիամ Նալբանդյան