Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Թանկ էլեկտրաէներգիայի այլընտրանք. արևային մարտկոցներ պատշգամբում

Aussiedlerbote.de-ն գրում է, որ տանիքներին տեղադրված արևային մարտկոցները ներկայումս հազվադեպ չեն: Նույնիսկ նրանք, ովքեր բնակվում են բազմաբնակարան շենքում, կարող են ինքնուրույն արտադրել մաքուր էլեկտրաէներգիա մինի արևային համակարգերի միջոցով: Օրինակ՝ պատշգամբում արևային մարտկոցներ տեղադրելով։ Պարզաբանենք ամենահաճախակի տրվող հարցերը:

- Որո՞նք են մինի արևային համակարգերը:

- Նրանք ունեն բազմաթիվ անվանումներ, ինչպիսիք են շարժական արևային համակարգերը, միացված արևային սարքերը կամ միացված արևային համակարգերը: Որպես կանոն, դրանք բաղկացած են մեկ կամ երկու ստանդարտ ձևաչափի արևային մարտկոցներից, որոնք ունեն 1,8 մետր երկարություն և մեկ մետր լայնություն։ Հզորությունը սովորաբար կազմում է 300-ից 600 վտ: Էներգիա արտադրող վահանակները կարող են կա՛մ միացված լինել մարտկոցային համակարգին ավելցուկային արտադրված էներգիան պահելու համար, կա՛մ էլ էլեկտրաէներգիա տալ անմիջապես:

- Ինչպե՞ս են աշխատում մինի արևային համակարգերը:

- Մոդուլների հետևի մասում սովորաբար կցվում է ինվերտորը, որը գոյացած հոսանքը ուղղակի փոխակերպում է փոփոխական հոսանքի (230 վոլտ): Էլեկտրաէներգիան մատակարարվում է տնային ցանցին էլեկտրական ցանցի մալուխի միջոցով, որը միացվում է արտաքին վարդակից: Սովորաբար պահանջվում է ստանդարտ պաշտպանված վարդակ, բայց երբեմն կարող է պահանջվել այսպես կոչված Wieland վարդակ: Ոչ մի դեպքում չպետք է միաժամանակ մի քանի վարդակներ օգտագործել:

- Որտե՞ղ կարող են տեղադրվել մինի արևային համակարգերը:

- Նրանք կարող են տեղադրվել այնտեղ, որտեղ բավականաչափ արև կա: Իհարկե, առաջին հերթին դա պատշգամբն է։ Բայց հնարավոր են նաև տեռասները կամ ավտոտնակի տանիքները, ինչպես նաև տան ճակատները: Մոդուլները ցանկալի է, որ թեքված լինեն երկնքի նկատմամբ առնվազն 20-30 աստիճանով: Կրոնշտեյնները և ստենդները սովորաբար առաջարկվում են հենց այն նույն արտադրողների կողմից, որոնք վաճառում են արևային մարտկոցները: Եթե ​​մոդուլները ապահով կերպով ամրացված չեն, ապա դրանք պետք է պաշտպանված լինեն ուժեղ քամիներից:

- Որո՞նք են մինի արևային համակարգերի առավելությունները:

- Եթե հնարավոր է արևային մոդուլը տեղադրել գրեթե չստվերված տարածքում, ապա դա ավելի քան ողջամիտ միջոց է անձամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար, նույնիսկ փոքր մասշտաբով: Երկու հոգուց բաղկացած ընտանիքի համար, կախված էլեկտրաէներգիայի միջին տարեկան սպառումից, պատշգամբում արևային էներգիա ստանալը կարող է խնայել էներգիայի ծախսերի 10-ից 30%-ը:

- Արդյո՞ք համակարգերը պետք է գրանցվեն:

- Միացված արևային սարքերը պետք է գրանցված լինեն ցանցի օպերատորի մոտ, ինչպես նաև տվյալների հիմնական ռեգիստրում: Եթե ​​արևային համակարգը արտադրում է ավելի քան 600 վտ, ապա այն պետք է գրանցվի նաև Դաշնային ցանցային գործակալությունում:

- Արդյո՞ք տանտերը պետք է տա համաձայնություն արևային համակարգեր տեղադրելու համար:

- Մինի արևային համակարգեր տեղադրելու համար սովորաբար պահանջվում է տանտիրոջ թույլտվությունը: Այնուամենայնիվ, գերմանական դատարանների որոշումներն արդեն իսկ հաստատում են նման համակարգեր տեղադրելու և շահագործելու իրավունքները առանց տանտիրոջից թույլտվություն ստանալու անհրաժեշտության: Այնուամենայնիվ, քանի որ արևային մարտկոցները կարող են ուժեղ արտացոլել լույսը, պետք է հաշվի առնել նաև հարևանների համար հնարավոր անհարմարությունները:

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]