«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն կանցկացվի Team Telecom Armenia-ի աջակցությամբ
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն, որի տեխնոլոգիական գործընկերը հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia-ն է։ Հուլիսի 10-18-ը Օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի 64 երկրի աշակերտական պատվիրակություններ, միջազգային ժյուրիի ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև օլիմպիադայում նախորդ տարի հաղթած աշակերտներ։
Դպրոցականների ամենահեղինակավոր մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար Team Telecom Armenia-ն տրամադրել է անհրաժշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։
«Մեզ համար կարևոր է լինել նախագծերի կողքին, որոնք դիրքավորում են Հայաստանի անունը աշխարհի կրթական ու գիտական քարտեզի վրա։ Հուսով եմ՝ այս օլիմպիադան կմեծացնի կենսաբանության հանդեպ հետաքրքրվածությունը հայ պատանիների շրջանում ու կմոտիվացնի նրանց է՛լ ավելի ակտիվ և հաստատուն քայլերով առաջ գնալ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Օլիմպիադայի շրջանակում անցկացվելու է երկու քննություն՝ տեսական և գործնական (յուրաքանչյուրը՝ 7 ժամ տևողությամբ)։ Ժյուրիի անդամների աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։
««Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ի ընթացքը պատշաճ կազմակերպելու համար Երևանի պետական համալսարանը համագործակցություն է սկսել նաև «Team Telecom Armenia»-ի հետ։ Ընկերությունը ստեղծել է ժամանակակից թվային լուծումներով ցանց, որը կապահովի համացանցի հասանելիություն թե՛ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ անցկացվելու են քննությունները, թե՛ «Անի պլազա» հյուրանոցում, որտեղ իրենց աշխատանքներն են իրականացնելու միջազգային ժյուրիի անդամները»,-ասաց «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը։
«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն ամենամյա մրցույթ է՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար։ Հայաստանի աշակերտները 2009 թվականից սկսել են մասնակցել օլիմպիադային։ Մասնակիցների ընտրությունը կատարվում է մի քանի փուլով․ դպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական օլիմպիադաներից հետո ընտրվում են ամենաբարձր գիտելիքներով աչքի ընկած աշակերտները, և նրանցից կազմվում է օլիմպիական խմբակ, որտեղ էլ շարունակվում են ուսումնակրթական դասընթացները, որոնց հաջորդող ընտրողական երկու-երեք փուլերից հետո որոշվում է մասնակիցների վերջնական ցանկը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին