Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանԿոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԿարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ
Քաղաքականություն

Ո՞վ է տերը մեր երկրի

Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։ Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։ Նույնիսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցն է անտեր։
Հանրային, զանգվածային սոցիալական օրակարգերն անտեր են. ոչ ոք չի սպասարկում դրանք։

Նիկոլն ապրում է միայն իրեն հայտնի օրակարգով։ Մեր մասին, մեր հաշվին, բայց՝ առանց մեզ։

Իշխանությունը վայելում է կյանքը՝ քեֆեր, համերգներ, շրջագայություններ՝ մոռացության տալով իրենց օրոք կատարվածը, տարածքները, սահմանները, պետության մյուս խնդիրները։ Հենց հակառակվում ես, ասում են՝ ժողովուրդը մեզ է ձայն տվել։

Բիզնես էլիտան քեֆերի մեջ է՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով։ Հենց առարկում ես, ասում են՝ հարկ ենք տալիս, բիզնես ենք անում, մնացածը ինչ կուզենք կանենք։ Ու չկա իշխանություն, որը կասի, որ, հարկերից բացի, Հայաստանի նման պետություններն ունենում են չգրված օրենքներ, բարոյական նորմեր, համակեցության կանոններ։ Որ տասնյակ հազարավոր ընտանիքներ ունեն ապրելու սուր խնդիր, կա Եռաբլուր, որ կան թանկ բուժման կարիք ունեցող հարյուրավոր տղերք։ Երկրում լիներ ուրիշ մթնոլորտ՝ նրանց վարքագիծն էլ ուրիշ կլիներ։
Զուգահեռ կյանքում դեռևս կա դիահերձարաններում տղա, եղբայր ու ամուսին փնտրող մեր հայրենակիցների մի մեծ թիվ, կա անհետ կորածների մի մեծ անվանացանկ, կան մինչ օրս Բաքվի բանտերում պահվող տղերք. ի՞նչ եք ուզում ասել ձեր ցուցադրական ճոխություններով, որ թքա՞ծ ունեք մեր բոլորի վրա, այդ մարդկանց վրա։

Երևանյան թանկ համերգների առաջին շարքերում իշխանության դեմքերն են կամ տոմսի համար մի քանի հարյուր հազար վճարածները։ Առարկես՝ կասեն՝ կյանքը շարունակվում է, լավ ենք անում։ Իհարկե, կյանքը պետք է շարունակվի, բայց ցուցադրաբար թռվռացողներից քանի՞սն է մտածել, թե այս պահին կոմայի մեջ գտնվող քանի´ զինվոր ունենք, քանի՝ ապրելու- չապրելու սահմանին վիրավոր, քանի հազար՝ հետպատերազմյան մարդկային աջակցության կարիք ունեցող ընտանիքներ։
Թռվռալուց առաջ կազմակերպե՞լ եք պատերազմի մասնակիցների, վիրավորների, նրանց ընտանիքների անվճար մասնակցությունն այդ համերգներին, թե՞ անցավ-գնաց։

Ամառային Երևանը հեղեղված է մոտիկ ու հեռավոր սփյուռքի հայերով, որոնց համար Հայաստանը ուրախ-համով ռեստորանային հարթակ է։
Ամբողջական հանրային շերտեր անտարբեր են Արցախի կորստի, Սյունիքի, պետականության, բոլոր կորուստների, իշխանության, ընդդիմության հանդեպ։ Ամեն ընդհանուրի, հանրայինի, համապետականի հանդեպ անտարբեր են։ Առարկես՝ կասեն՝ մենք քաղաքականությամբ չենք «զբաղվում», մեզ քաղաքականությունը հետաքրքիր չէ։ Ու իրենք վստահ են, որ իրենք են ճիշտ։
Ստացվում է, որ բոլորը ճիշտ են, բայց պետությունը մեռնում է։ Վերջը ո՞վ է տերը այս երկրի։

Այս հարցի պատասխանն իրականում բարդ չէ. շատ ժողովուրդներ են անցել սրա միջով։
Երկրի տերը որևէ անհատ չէ, փնտրվող լիդեր կամ քաղաքական թիմ չէ։ Երկրի տերը հավաքական գիտակցությունն է՝ այլ արժեքների, այլ պատկերացումների, այլ խաղի կանոնի գերիշխումը։ Մի օր, երբ կզտվի սոլիդ մի միավոր, հանրային հոսանք, որը կդնի նոր գաղափարներ, համակեցության նոր կանոններ, խաղի կանոններ, կպարզվի, որ շատ-շատերն են սիրում երկիրը ու շատ-շատերն են լավ քաղաքացի, լավ սփյուռքահայ, լավ մեծահարուստ։ Իսկ առայժմ ինքնահոս է՝ ինքնահոս դեգրադացիա։
Մենք հիմա անտեր ֆուտբոլի գնդակի նման ենք՝ հարևան պետությունների դաշտում՝ սպասելով մեր մասին վերջնական որոշմանը։ Եթե մենք տեր չկանգնեցինք մեր երկրին, նոր տերը գալու է դրսից։
Սա չափազանցություն չէ. սա Հայաստանի հավանական սցենարներից մեկն է։ Բայց սրա հակադիր գաղափարը պարզունակ հակաթուրքականությունը չէ, «դեմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը» իրականությունից կտրված ֆրազը չէ, հարևանների հետ երկխոսության բացառումը չէ։
Ուզում ենք ապագա ունենալ, չթուրքանալ և չգետտոյանալ, չվերածվել անհեռանկար կենցաղային զանգվածի, ուրեմն պետք է տեր կանգնել երկրին՝ իր բոլոր աղետներով, իրողություններով, դժվարություններով հանդերձ։ Պետք է տիրոջ գիտակցումով ընդունել իրականությունը և սկսել կառուցել ժամանակակից պետություն։ Դրա համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսները կան։ Ինչպես նաև՝ խանգարող։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Շարունակելի