Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանԿոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԿարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ
Քաղաքականություն

«Իշխանությունների հաշվեհարդարը Ավետիք Չալաբյանի հետ». տարածաշրջանային մամուլն անդրադարձել է քաղբանտարկյալների հարցերին Հայաստանում

Արդեն ավելի, քան երկու ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Տարածաշրջանային լրատվամիջոցներն անդրադարձել են նրա ապօրինի կալանքին ու քաղաքական հետապնդմանը, համադրելով այն Հայաստանում մարդու իրավունքների անկման ու քաղբանտարկյալների առկայության հետ:

EurAsia Daily-ն իր «Կալանավորել բոլոր իսկական հայրենասերներին. Հայաստանի իշխանությունների հաշվեհարդարը Ավետիք Չալաբյանի հետ» վերտառությամբ հոդվածում գրել է այն մասին, որ Չալաբյանի կալանավորումը հանրային դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Հայաստանում: Ըստ հոդվածի` ի պաշտպանություն Չալաբյանի հանդես են եկել բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ՝ հաշվի առնելով նրա ակտիվ հասարակական գործունեությունը և նրա ձերբակալությունը որակելով որպես քաղաքական պատվեր:

Պարբերականը, մասնավորապես, գրել է. «Շատերը զուգահեռներ են անցկացնում Ավետիք Չալաբյանի գործի և այլ քրեական հետապնդումների միջև՝ այդպիսով ցույց տալով, թե որքան «կույր ու խուլ» է հայ Ֆեմիդան կամ անտարբեր է, երբ այն խաղալիք է դառնում քաղաքական էլիտայի ձեռքում։ Այսպես, Երևանում դեռ չի հանդարտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկած 29-ամյա հղի կնոջ սկանդալը, ով տեղում մահացել էր և երեխային ևս փրկել չէր հաջողվել: Օրերս հայտնի դարձավ, որ դատարանը ազատության մեջ թողեց մայոր Արամ Նավասարդյանին, ճիշտ այն նույն ոստիկանին, որն այդ չարաբաստիկ օրը հետիոտնային անցման վրա մահվան ելքով վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, և մարդասիրություն չէր դրսևորել կանգնել գոնե վրաերթից հետո: Նույն այդ դատարանը կալանքի տակ է պահում մեկ էլ ընդդիմադիր ակտիվիստ Նարեկ Մանթաշյանին, ով մեղադրվում է նոյեմբերի 10-ին` կապիտուլացիայի ստորագրումից հետո ակցիաներին մասնակցելու համար: Մանթաշյանի փաստաբանները նշում են, որ վերջինս շաքարային դիաբետ ունի և կալանավայրը համապատասխան չէ իր առողջության համար: Սակայն նմանատիպ փաստարկները հայկական արդարադատության համակարգի վրա ազդեցություն չունեն»,- ասված է հրապարակման մեջ:

Պարբերականը գրել է, որ Ավետիք Չալաբյանին ձերբակալել են մի մոնտաժված ձայնագրության հիման վրա, որի բովանդակության շինծու լինելու մասին բարձրաձայնում են ոչ միայն Չալաբյանի պաշտպանները, այլև շատ այլ մարդիկ: Չալաբյանին մեղադրում են այն բանի համար, թե իբր վերջինս փորձել է նյութապես շահագրգռել ուսանողներին` մասնակցելու ակցիաներին, այնինչ ձայնագրությունն ուշադիր լսելիս կամ ապացույցներն ուսումնասիրելիս, նման եզրահանգումը դժվար է ապացուցել, ավելին՝ կալանավորել անձին նման գործով:

«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, և վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, և որ գործը սարքվել է միայն Ավետիքին անազատության մեջ պահելու նպատակով։ Հոդվածը, որով նա հետապնդման է ենթարկվում, եվրոպական ոչ մի երկրում գոյություն չունի, միայն Բելառուսում է, և նույնիսկ այդ դեպքում այն վարչական, և ոչ քրեական հանցագործության որակում ունի: Փաստացի հաղորդում չի եղել, բայց կա ինչ-որ անհասկանալի ձայնագրություն՝ մոնտաժված ու անօրինական, ու այն, որ Ավետիքն, այնուամենայնիվ, բանտարկած է։ Իիմա փորձում են ինչ-որ նախադրյալներ 2 հորինել Ավետիքին էլ ավելի երկար պահել կալանքի տակ»,- EurAsia Daily-ի հետ զրույցում ասել է Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը:

Հետաքրքրական է, որ Հայաստանում քաղբանտարկյալների և քաղաքական ազատությունների թեմային մամուլը լայնորեն սկսել է անդրադառնալ հատկապես ընդդիմադիր, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի` դատական նիստի ժամանակ մահվան դեպքից հետո, ինչը տեղի ունեցավ ուղիղ եթերի ընթացքում՝ միլիոնավոր մարդկանց աչքի առաջ: Արմեն Գրիգորյանի դեպքը, վերջին երկու տարվա չորրորդ մահն է ազատազրկման վայրում: Նախորդ տարի բուժօգնության բացակայության պատճառով մահացել էր գեներալ Մանվել Գրիգորյանը, հացադուլ հայտարարած լրագրող Մհեր Եղիազարյանը և հանրությանը ոչ հայտնի մի դատապարտյալ: Արմեն Գրիգորյանի մահանալուց հետո ակտիվացել է հանրային խոսույթն առ այն, որ կալանքի տակ գտնվող բոլոր քաղբանտարկյալների կյանքը վտանգված է: «Ինչ իմանաս՝ ով ինչ առողջական խնդիր ունի ու չի բարձրաձայնում․ կամ կալանավայրերի պայմանները չե՞ն ստեղծի արդյոք նման ռիսկ»,-գրել են սյունակագիրները: