Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Փաշինյանը կորցնում է սեփական դեմքն ու նախկին ընկերներին

Հանրության մեջ մի կարծիք կա, թե պաշտոն ստանալուց հետո մարդիկ փոխվում են, կորցնում իրենց դեմքը, մարդկային նկարագիրը։ Թերևս, պաշտոն ստանալով` մարդիկ ավելի բացվում են, ցույց են տալիս իրենց իրական էությունը, բնույթը և մարդկային հարաբերություններում կեղծ լինելու հանգամանքը։
 
Երեկվանից ֆեյսբուքյան անդաստաններում մի նամակ է շրջանառվում, որը գրել է Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկեր Վահե Վարսանյանը։ Այդ նամակում նա հայտնում է, թե տեղեկացել է՝ Արա Չալաբյանին, ով Կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, կանչել են ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի մոտ, ասել, թե աշխատանքից ազատման մասին դիմում գրի,այլապես աշխատանքից ազատվելու դիմում պետք է գրի ինքը՝ Մարտին Գալստյանը։ Վարսանյանը զանգահարել է իր մտերիմ ընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին։
 
«Նամակը կարդացել եմ, բեր էդ հարցը չքննարկենք»,- պատասխանել է Նիկոլը։ «Բայց եթե այս հարցը չքննարկե՞նք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք, սենց չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»,- պատասխանել է ընկերը։
 
Նիկոլը շարունակել է նույնն ասել․ «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»։
 
Փաշինյանի նախկին ընկերն անկեղծորեն զարմանում է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ գործ սարքելուց հետո, հիմա էլ ընկել են նրա եղբոր հետևից։ Անմեղ մարդկանց հետապնդելով՝ մեկին փակելով, մյուսին՝ աշխատանքից ազատելով, Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել։
 
«Եթե իշխանական քո համակարգը այնպիսին է, որ ցանկացած պահին անմեղ մարդուն կարող ես պատժել, շատերը սկսում են վախենալ և զգուշանալ, որ նույնը կարող է յուրաքանչյուրի հետ պատահել»,- զարմացած նշել է Վահեն։
 
Եվ իսկապես, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նշում են նրան ճանաչողները, իշխանության գալուց հետո բոլորովին փոխվել է, փոխվել են նաև նրա իշխանության անդամները, մարդիկ, ովքեր ժամանակին տևական ու երկար իբր պայքարում էին Հայաստանի ժողովրդավարացման համար կամ գոնե այդ մասին հայտարարում, այսօր իրենք են վերածվել այն վիշապի, որի դեմ պայքարում էին, մարդիկ, ովքեր օրինականության, օրենքի գերակայության և իրավունքի մասին էին խոսում տարիներ շարունակ, այսօր իրենք են վերածվել օրենքն ու օրինականությունը խախտողների, մարդիկ, ովքեր հայտարարում էին, թե գալիս են փոխելու երկրում ստեղծված վատթար իրավիճակը, այսօր իրենք են շատ ավելի վատթար և անտանելի պայմաններ ստեղծում։
 
Մի եղբորը՝ Ավետիք Չալաբյանին կալանավորում են, արդեն 2 ամսից ավելի պահում անազատության մեջ, մյուսին՝ հեռացնում աշխատանքից։ Եվ, ըստ էության, սա ընդամենը վկայում է մեկ բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սեփական ազդեցությունը պահպանելու համար պատրաստ է անցնել ամեն ինչի, այդ թվում ընկերական հարաբերությունների վրայով։
 
Շատերը, ովքեր ընկերություն են արել Փաշինյան Նիկոլի և նրա կողմնակիցների հետ, շատ ավելի վաղուց են հասկացել այս պարզ, հասարակ ճշմարտությունը։ Որոշների համար տրիվիալ այս իրավիճակը նոր է պարզվում, բայց ամեն դեպքում գնահատելի է, որ մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվել իրականում, և ինչի հետ է առնչվում այսօր Հայաստանի Հանրապետությունը։ 
 
Մհեր Առաքելյան