«Դատավոր Մացոն» և փաշինյանական արդարադատությունն ընդդեմ Ավետիք Չալաբյանի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ մեկնարկել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դատաքննությունը։ Ինչպես և կանխատեսելի էր, դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Չալաբյանի փաստաբանների բոլոր միջնորդությունները, իսկ դատավարությունը տարավ բացառապես անընդունելի ճանապարհով, այնպես, որ նույնիսկ Հայաստանում իրավական «բեսպրեդելի» բազմաթիվ դեպքեր արձանագրած իրավապաշտպանները չէին կարողանում զսպել իրենց զարմանքը։
Չալաբյանի փաստաբանները ստիպված եղան լքել նիստերի դահլիճը, իսկ Մնացական Մարտիրոսյանը փաստն արձանագրելու և սեփական խնդիրները շտկելու փոխարեն նրանց նկատմամբ նախ փորձեց սանկցիա կիրառել, ապա և Չալաբյանին փորձում էր պարտադրել, որպեսզի վերջինս դիմի հանրային պաշտպանի գրասենյակին՝ հանրային պաշտպան ներգրավելու նպատակով։
Չալաբյանը հայտարարեց, թե նիստի ընթացքում իր պաշտպանները դեմարշ են հայտարարել հենց դատավորի գործողություններին և հեռացել նիստերի դահլիճից։ Իր պաշտպանական իրավունքը պետք է վերականգնի ամբողջ ծավալով, այսինքն պետք է իրեն տրամադրվեն գործի 4 հատորները, որոնք մինչ օրս՝ դատաքննության սկիզբը, որևէ կերպ չեն փոխանցվել պաշտպանական կողմին։ Եվ նա նշեց, թե իր պաշտպանությունը պետք է իրականացնեն իր փաստաբանները, այլ ոչ թե որևէ հանրային պաշտպան։
Չալաբյանը նաև հայտարարեց, թե իր ազատազրկման գտնվելու ժամանակ Ազգային ժողովը գաղտագողի ընդունել է ընթացակարգեր։ Մնացական Մարտիրոսյանը անմիջապես ընդհատեց նրա խոսքը, հայտարարեց, թե նա քաղաքական հայտարարություններ է անում, և առայժմ դրա ժամանակը չէ։ Սեփական ապօրինությունները ի ցույց դնելուց հետո դատավորը հետաձգեց նիստը մինչև այսօր։
Առաջին իսկ նիստը ապացուցեց, որ Մնացական Մարտիրոսյանը մտադիր չէ այս գործով արդարադատություն իրականացնելու, այլ ամեն գնով կատարելու է գործող իշխանությունների հրահանգները։ Մարտիրոսյանը, որ նույնիսկ ժամանակին այսօրվա բազմաթիվ իշխանականների գործերով դատավոր է եղել, վաղուց ապացուցել է՝ իր համար կարևոր չեն ո՛չ գաղափարները, ո՛չ սկզբունքները, ո՛չ էլ առավել ևս իրավունքը։ Նա պատրաստ է դատել ցանկացածին, միայն թե իրեն թողնեն դատավորի պաշտոնում։
Նարեկ Կարապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times