Պայքարը շարունակվում է. Չալաբյանը հրավիրում է լուսաբանման
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանի ապօրինի որոշմամբ երկարաձգված կալանքի տասնհինգօրյա ժամկետը լրացավ երեկ՝ հուլիսի 27-ին, ժամը 21։00-ին, որից հետո Չալաբյանը ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ երեկ Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստի շարունակությունը հետաձգվել էր՝ ելնելով Չալաբյանի առողջական վիճակով պայմանավորված բացակայությամբ։
Տեղեկացնում ենք, որ վաղը` ս.թ. հուլիսի 29-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայր Կենտրոն (Հասցե՝ Երևան, Տիգրան Մեծ 23/1) դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նիստը լինելու է դռնբաց։ Մինչ դատական նիստի սկիզբը Ավետիք Չալաբյանը հանդես կգա ճեպազրույցով։
Այսպիսով պայքարը շարունակվում է։ Գործող իշխանությունները, հավատարիմ քաղաքական հետապնդման իրենց գործելակերպին, ձգտելու են կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին։ Ուստի խնդրում ենք ձեր ուշադրությունն ու հրավիրում լուսաբանման: Հասցե` Տիգրան Մեծ 23/1։
Ստորև ներկայացնում ենք նաև ազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի ուղերձը․
«Սիրելի բարեկամներ,
Թերևս շատերդ գիտեք, որ վերջին երկու և կես ամիսների ընթացքում, ես ապօրինի կերպով ազատազրկված էի գործող իշխանության և նրա կամակատարների կողմից, և հարկադրված էի դադարեցնել ձեր բոլորի հետ իմ ամենօրյա հաղորդակցությունը։ Փակ ռեժիմով կալանավայրի պայմաններում, արտաքին աշխարհի հետ միակ կապը հնարավոր էր իրականացնել փաստաբանների միջոցով, և ես փորձել եմ ըստ հնարավորի, օգտվելով նրանց անգնահատելի աջակցությունից, ձեր դատին հասցնել իմ մտորումները մեր երկրի և նրա հետ տեղի ունեցող իրադարձությունների մասին և դրանով շարունակել ձեզ հետ կապը։
Երեկ կալանավորման նախկին ժամկետը ավարտվեց, դատարանը պարզապես չհասցրեց այն երկարաձգելու մասին նոր որոշում ընդունել, և ես, Աստծո կամոք և զորությամբ, հայտնվեցի ազատության մեջ։ Սա բոլորովին էլ պայքարի վերջը չի, գործող իշխանությունները փորձելու են շարունակել իմ և ընտանիքիս անդամների դեմ սկսած իրենց արշավը, սակայն անցած 2 ամիսները ցույց տվեցին, որ ինչ էլ նրանք փորձեն ձեռնարկել, Աստծո զորությամբ և մեզ շրջապատող բազմաթիվ ազնիվ և նվիրյալ մարդկանց հետևողական դիմադրության միջոցով այն ձախողվելու է, և արդարությունը ի վերջո հաղթանակ կտանի։
Ես, այսօր լինելով ազատության մեջ, ցանկանում իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, որ այս դժվար պահին կանգնեցին իմ և ընտանիքիս կողքին՝ բազմաթիվ հանրային գործիչներին և կազմակերպություններին, որոնք իրենց ձայնը բարձրացրին ի պաշտպանություն մեզ, Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանություններին, որոնք հանդես եկան իմ սկզբունքային պաշտպանությամբ, լրագրողական համայնքին, որն իր անդուլ աշխատանքով մեծ հանրային հնչեղություն ապահովեց այս գործին, մեր բազմաթիվ համախոհներին և գործընկերներին, որոնք իրենց իրական աջակցությամբ, ուժ և կորով տվեցին մեզ՝ դիմագրավելու դժվարություններին և պայքարելու արդարության վերականգման համար։
Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ պաշտպանական և հանրային հաղորդակցության թիմերին, որոնք ամենօրյա ռեժիմով հսկայական աշխատանք կատարեցին այս ընթացքում, և դրանով իրական խոչընդոտներ ստեղծեցին ռեժիմի ռեպրեսիվ մեքենայի համար՝ շարունակելու իմ ապօրինի ազատազրկումը, և իմ խոնարհումն եմ բերում ընտանիքիս բոլոր անդամներին, որոնք իրենց վրա տարան ամենամեծ հարվածի ծանրությունը։ Պայքարը շարունակվում է, և այն պայքար է ազատ, ինքնիշխան և հզոր հայրենիք, արդար հասարակարգ, անվտանգ և բարեկեցիկ ապագա ունենալու համար։ Եթե այդ պայքարի արդյունքում ես նորից հարկադրված լինեմ ընդհատել ձեր հետ հաղորդակցությունը, խնդրում եմ ներողամիտ եղեք, այլապես, ես էլ բոլորիդ հետ հույսով և հավատով եմ նայում դեպի մեր ապագան, և խոստանում եմ անել հնարավոր ամենը, որպեսզի մեր հավաքական իղձերը իրականություն դառնան։ Աստված պահապան բոլորիս․․․ »




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...