Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

«Որևէ ճնշում չի կարող Ավետիք Չալաբյանին հետ պահել իր բռնած ուղուց». Արմեն Անդրիկյան

Շարունակվում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությունը։ Դատական այս գործընթացը հայտնվել է հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում: Դատարանի դահլիճում, մամուլի ասուլիսների ու հարցազրույցների ժամանակ Ավ. Չալաբյանի պաշտպանական թիմը փաստական տվյալներ է ներկայացնում, որով ապացուցում է վերջինիս ներկայացված մեղադրանքի և կալանավորման հիմքում ընկած ապօրինությունները, բայց դատարանի դիրքորոշումը հստակ է՝ կալանավորման որոշումները հաջորդում են իրար: Ավ. Չալաբյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Անդրիկյանը նշում է՝պարոն Չալաբյանը քանիցս հայտարարել է, որ քաղաքական բանտարկյալ է՝ իր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով: «Կարծում եմ՝ կոնկրետ խնդիր է դրված, որպեսզի պարոն Չալաբյանը գտնվի կալանքի տակ: Մեզ համար հստակ է, որ այդ կալանքը պատիժ է: Պարոն Չալաբյանի նկատմամբ իր քաղաքական ու հասարակական գործունեության արդյունքում նշանակված է պատիժ՝ առանց մեղադրական դատավճռի»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Անդրիկյանը:

Ընդգծում է՝ կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են: «Նշված հոդվածը, որով մեղադրվում է պարոն Չալաբյանը, մեր կարծիքով,  հակասահմանադրական է: Քրեական նոր օրենսգրքի փոփոխությունների ժամանակ, երբ օրենքն ընդունվում էր, դեռևս առաջին ընթերցման ժամանակ նշված հանցակազմն ընդհանրապես գոյություն չուներ: Հետո պարոն Չալաբյանին ձերբակալելուց և առաջին անգամ կալանավորելուց մի քանի օր հետո նշված հանցակազմն ավելացվում է Քրեական նոր օրենսգրքում: Այստեղից ենթադրություն ենք անում, որ դա հատուկ ավելացվել է պարոն Չալաբյանի համար: Ուսումնասիրել ենք նաև եվրոպական երկրների փորձը: Եվրոպական երկրների օրենսդրության մեջ իսպառ բացակայում է նյութապես շահագրգռելու եղանակով հավաքների ներգրավվելու հանցակազմը, այսինքն՝ տվյալ դեպքում նշված հանցակազմը եվրոպական երկրներում կարող է դրսևորվել բռնությամբ, շանտաժով, բռնության սպառնալիքով, բայց նյութապես շահագրգռելու գործոնն իսպառ բացակայում է: Այստեղ գործ ունենք հավաքների ազատության իրավունքի իրացման հետ: Եվրոպական երկրները նախատեսում են, որ նյութապես շահագրգռելը, օրինակ՝ ավտոբուսներ կամ ջուր տրամադրելը, որևէ կերպ չի կարող ազդել անձի՝ հավաքներին մասնակցելու իրավունքի իրացման վրա»,-նշում է մեր զրուցակիցը: Իհարկե, կալանավորումը չի կարող չանդրադառնալ անհատի հոգեվիճակի վրա:

 Փաստաբանից հետաքրքրվում ենք՝ ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ն է պարոն Չալաբյանի տրամադրվածությունն ու հոգեվիճակը: «Պարոն Չալաբյանը գիտակցում է իր բռնած ուղու ճիշտ լինելը, իր գործի արդարացի և ճիշտ լինելը և վստահ եմ, որ որևէ ճնշում չի կարող իրեն հետ պահել իր բռնած ուղուց»,-եզրափակում է Արմեն Անդրիկյանը:

Լուսինե Առաքելյան