Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Ռեպրեսիվ մեքենան պարբերաբար ճաքեր է տալիս․ Ավետիք Չալաբյանի ուղերձը

«Նիկոլ Փաշինյանի վարչակարգն ամեն քայլափոխի պետք է հանդիպի կազմակերպված, գիտակից քաղաքացիների դիմադրությանը մինչև այն սկսի տեղի տալ, հարգել նրանց իրավունքները, մինչև մեր երկրում խաղի կանոնները փոխվեն ի օգուտ մարդու և հավաքական ազգային շահի»,- «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է բանտից հղել այդ ուղերձը, որը երեկ կայացած քննարկման ընթացքում ընթերցել է նրա կինը՝ Անահիտ Ադամյանը։

Ավետիք Չալաբյանն արձանագրում է, թե վարչակարգի պարագլուխ Նիկոլ Փաշինյանն ու իր անմիջական կամակատարները չեն կարող հաշտվել այն գաղափարի հետ, որ Հայաստանի անհատ քաղաքացին ընդունակ է ոչ միայն բաց ճակատով ընդդիմանալ իրենց, այլև օրենքի ուժով պաշտպանել իր հիմնարար ազատության իրավունքը։ Չալաբյանը հիշեցնում է իշխանությունների կողմից դատարանների շրջափակումը, հակասահմանադրական ճանապարհով ՍԴ զավթումը, շանտաժի միջոցով ԲԴԽ-ին իրեն ենթարկեցնելը, իրավապահ մարմիններում մոլեռանդ կամակատարներին պաշտոնների նշանակելը։

«Այս ամենն արվել է, որ ստեղծի մոնոլիտ ռեպրեսիվ մեքենա, և նրա միջոցով բռնաճնշումներ իրականացնեն ազգային պայքարի դուրս եկած ու վարչակարգի պարտվողական ուղեգիծը չհանդուրժող քաղաքացիների ու կազմակերպությունների հանդեպ, սակայն Հայաստանում այսօր հալածանքի են ենթարկվում ոչ միայն նրանք, այլև բանտարկված է արդարադատությունը»,- նշել է Ավետիք Չալաբյանն ու հավելել, թե վարչակարգի կամակատարները կարող են մարդ սպանել և շարունակել մնալ ազատության մեջ, իսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու նույնիսկ տեսական հնարավորությունից․ «Մենք դրան չէինք արժանի, մենք արժանի էինք ապրել այնպիսի երկրում, որտեղ դատարանները անկախ են գործադիր իշխանությունից, երկրում, որտեղ մարդու ազատությունը սահմանափակվում է ծայրահեղ դեպքում և օրինական դատավճռով, երկրում, որտեղ գերիշխում է սահմանադրությունը»։

Այդուհանդերձ, Ավետիք Չալաբյանը ընդգծում է, որ ռեպրեսիվ բուրգը պարբերաբար ճաքեր է տալիս, դրա արդյունքում իրեն հաջողվեց կարճատև ազատության դուրս գալ։ Նա մանրամասն փաստում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի բոլոր հնարավորություններն իշխանությունից հեռացնելու փաշինյանական վարչախմբին՝ լիովին օրինական մեթոդներով։

Ըստ էության, Չալաբյանի այս ուղերձը ևս մեկ փորձ է հասնելու հասարակության ողջամիտ և գիտակից քաղաքացիների բանականությանը, բացատրելու նրանց, որ իրավիճակն ամենևին էլ անհուսալի և անդառնալի չէ, և հնարավոր է ոտքի կանգնելով հեռացնել փաշինյանական ապիկար վարչախմբին իշխանությունից և իսկապես արդարացի երկիր ստեղծել։

Հակոբ Այվազյան