Ազատություն Ավետիք Չալաբյանին. Բեռլինյան հանրահավաքի պահանջներից մեկը կլինի քաղբանտարկյալների ազատ արձակումը
Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 15-ին, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ընդդեմ Արցախում, մասնավորապես Բերձորում, Ադրբեջանի և ՀՀ կառավարությունների միջև համագործակցության արդյունքում տեղի ունեցող էթնիկ զտումների ու կրոնական, մշակութային կոթողների ոչնչացման:
Այս մասին հայտարարություն էր տարածել Հայ-Գերմանական վերաինտեգրման միությունը:
Հավաքի այլ մանրամասների մասին տեղեկանալու նպատակո Past.am-ը կապ հաստատեց Բեռլինում Հայաստանից միակ քաղաքական ապաստարան ստացած պրոֆ. Ավետիս Սադոյանի հետ, ով ևս մասնակցելու է բեռլինյան հանրահավաքին։
«Միտինգը հիմնականում այս պահանջներն է ունենալու՝ դադարեցնել էթնիկ զտումները Բերձորում և Աղավնոյում, Ազատություն քաղբանտարկյալներին, ինչպես նաև էթնիկ զտումների կազմակերպիչներին՝ Ալիևին և Փաշինյանին, նրանց մերձավոր շրջապատի արգելք՝ ԵՄ տարածք մուտք գործել, ինչպես նրանց հաշիվների սառեցում»,-նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է հանրահավաքի մեկ այլ պահանջին, այն է՝ ազատություն քաղբանտակյալներին, Ավետիս Սադոյանը պարզաբանեց․
«Այո՛, մեր պահանջներից մեկն էլ՝ ապահովել խոսքի ազատություն Հայաստանում, ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին, ո՛չ քաղբանտարկյալների սպանություններին Հայաստանում՝ նկատի առնելով վերջերս Արմեն Գրիգորյանի հետ կատարվածը»։
Նա նաև հավելեց, որ հանրահավաքի ավարտից հետո նախատեսված է միտինգում ընդունվելիք պետիցիայի հանձնում ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատներ, ԱԳՆ, Բունդեսթագ՝ Հարավային Կովկասի հանձնաժողովի նախագահին։
Զրուցեց՝ Արա Ալոյանը




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times