Փաշինյանի օրոք վտանգված է ընդդիմախոսների կյանքը
Նիկոլ Փաշինյանի իշխանության 4 տարիներին Հայաստանում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել։ Այդ թվում 2018 թվականին՝ 18-ը, 2019 թվականին՝ 21-ը, 2020-ին՝ 5, 2021-ին՝ 13-ը, այս տարվա օգոստոսի դրությամբ մահացել է 11 անձ, որոնցից 4-ը՝ դատապարտյալ, 7-ը՝ կալանավորված անձինք։
Այս թվերը բացասական իմաստով ռեկորդային են անկախ Հայաստանի պատմության մեջ։ Այս փաստն արձանագրում են «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանները՝ արձանագրելով, որ Հայաստանում գտնվող յուրաքանչյուր դատապարտյալ, անազատության մեջ գտնվող անձ, ի սկզբանե գտնվում է ծայրահեղ ծանր պայմաններում և վտանգված է նրա առողջությունը։
Հատկապես քաղաքական գործերով բոլոր կալանավորները, Նիկոլ Փաշինյանի օրոք գտնվելով կալանքի տակ, առողջական լուրջ խնդիրներ են ձեռք բերել՝ ճնշման պրոբլեմներից ընդհուպ մինչև մահվան հանգեցնող հիվանդություններ։ Ամենացցուն օրինակը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցածն էր, և նա մահացավ տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից նախագահած դատական նիստում։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դատաքննությունը ևս իրականացվում է Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Դատավորը ընդամենը ազատության մեկ շաբաթից հետո կրկին որոշում կայացրեց կալանավորել Չալաբյանին։ Թեև պաշտպաններն ու ինքը՝ Չալաբյանը, բազմիցս նշել էին, որ նա առողջական խնդիրներ ունի և ֆիզիկապես ի վիճակի չէ կրել ազատազրկումը։
Փաշինյանական իշխանությունը հակամարդկային բնույթ ունեցող վարչախումբ է, որի համար էականը սեփական կառավարումը երկարաձգելն է, ամեն գնով, այդ թվում քաղաքական ընդդիմախոսների կյանքն ու առողջությունը վտանգելով։ Ոչ միայն Չալաբյանի փաստաբանները, այլև բազմաթիվ հայաստանցի իրավապաշտպաններ արձանագրում են, որ մեծ հեղինակություն վայելող գործչի առողջությունը վտանգված է։ Տարօրինակ կերպով իրավիճակին չեն անդրադառնում միջազգային կառույցները, ինչը ևս մեկ անգամ վկայում է այդ կառույցների կողմնակալ էությունը։
Արեն Պետրոսյան




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք