Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանԿոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԿարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ
Քաղաքականություն

«Ավետիք Չալաբյանի գործի մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի». Էդգար Ղազարյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է կալանավորված մնալ: Պաշտպանական թիմը փաստում է` կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Past.am-ի հետ զրույցում նշում է` ակնհայտ է, որ Ավ. Չալաբյանի գործի մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի:

«Իրավական բաղադրիչ գոյություն ունի միայն այնքանով, որ տեղի է ունեցել իրավունքի ոտնահարում` ակնհայտ կերպով, բացառապես քաղաքական նպատակներով, սկսած այն պահից, երբ Ավ. Չալաբյանն ապօրինի գաղտնալսվել է: Գործի նյութերից այլևս պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե օպերատիվ կարգով` հատուկ ծառայությունների կողմից կամ դատարանի թույլտվությամբ, այլ ապօրինաբար: Այդ գաղտնալսումն իրականացնող անձի բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկել և ոչ մի արդյունք չունեն: Մեր օրենսդրությամբ ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուրն իրավական հիմք հանդիսանալ չի կարող: Սա մեկ: Երկրորդ` ակնհայտ է, որ ձայնագրությունը մոնտաժված է տարբեր հատվածներից, բայց պարզ չէ, թե ով է իրականացրել այդ մոնտաժը և ինչ շահադրդվածություն է ունեցել կոնկրետ հատվածներն իրար կպցնելու և ամբողջական նյութ ստանալու համար»,- ասում է մեր զրուցակիցը: Հիշեցնում է` ձայնագրությունը տարածվել է իշխանական գործիչների հետ կապ ունեցող լրատվամիջոցներով:

«Օրինակ իշխանամերձ լրատվամիջոցները տեղադրում են այդ մոնտաժված նյութն իրենց կայքում, այն տարածվում է համացանցում, որից հետո հեռացնում են իրենց կայքից սկզբնաղբյուրը: Նույն օրն այդ ապօրինի, չբացահայտված, մոնտաժված տեսանյութը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման մեջ: Դրանից հետո Ավ. Չալաբյանի տանն իրականացվում է խուզարկություն, որի ընթացքում ոչինչ չի հայտնաբերվում, բայց Չալաբյանը ոչ թե հրավիրվում է ոստիկանություն, այլ բռնությամբ բերման է ենթարկվում, հետո ձերբակալում են: Իրականացնում են երկամսյա կալանք, նախաքննությունն ավարտվում է, սակայն միջնորդում են, որ Ավ. Չալաբյանը լրացուցիչ` 15 օր մնա կալանքի տակ, երբ նախաքննությունն ավարտվել է և ազատության մեջ լինելով նա որևէ գործընթացի վրա ազդելու հնարավորություն չէր կարող ունենալ: Ապօրինաբար երկարացնում են ժամկետը, ընդ որում` մի կարևոր դետալ էլ: Երբ փաստաբանները բողոքարկում են Չալաբյանի կալանքի վերաբերյալ որոշումը, դատարանը հետաձգում է այդ հարցի քննարկումը, նշանակում այն հուլիսի 21-ին, այն դեպքում, երբ հուլիսի 12-ին պետք է լրանար Չալաբյանի` կալանքի տակ գտնվելու ժամկետը: Այսինքն` դատարանը կանխակալ իմանում է, որ հուլիսի 12-ին, միևնույն է, Չալաբյանն ազատ չի արձակվելու և խափանման միջոցի վերաբերյալ նիստը նշանակում է մի քանի օր անց: Հետո լրանում է լրացուցիչ կալանքի ժամկետը, սկսվում է դատական պրոցես, Ավ. Չալաբյանը մեկ շաբաթ մնում է ազատության մեջ, այդ ընթացքում ցուցաբերում է չափազանց բարեխիղճ վարքագիծ` որևէ կերպ խնդիրներ չի ստեղծում իրավապահ մարմինների գործունեության համար, բոլորից շուտ է ներկայանում դատական նիստերին` չնայած առողջական խնդիրներ ունենալու հանգամանքին, դատարանը նույնիսկ մեկ անգամ բավարարում է նրա խնդրանք-միջնորդությունը բժշկական հետազոտություն անցնելու, հետաձգում է դատական նիստը, անգամ դատարանն Ավ. Չալաբյանին թույլատրում է խոսել նստած, ոչ թե կանգնած, որպեսզի չվնասի նրա առողջությանը, բայց առանց դատախազի միջնորդության, դատական նիստի ընթացքում որոշում է կայացնում Ավ. Չալաբյանի նկատմամբ կիրառել եռամսյա կալանք: Հիմա` այս փաստերի համադրությունը լսողը կարող է մտածել, որ դա իրավական գործընթա՞ց է: Իսկ եթե դա վերաբերում է հանրային դաշտում ակտիվ, ընդդիմադիր գործունեություն ծավալող հասարակական գործչի, որի տեսակետները և հեղինակությունը չափազանց բարձր է հասարակության մեջ, պատկերն ամբողջանում է»,- եզրափակում է Էդգար Ղազարյանը:

Լուսինե Առաքելյան