Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա Կոստանյան
Քաղաքականություն

«Երբ մենք ասում ենք «քաղաքական հետապնդում», այն քաղաքական հայտարարություն չէ, այլ իրավական սահմանում` իրավունքների և ազատությունների խախտման պատճառների մասին» Չալաբյանի պաշտպան

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի

նախագահությամբ ավարտվեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-
քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը, եւ

դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ավետիք Չալաբյանը կալանավորված է ս.թ.
մայիսի 14-ից Հայաստանի իրավական պրակտիկայում թերեւս հազվագյուտ հանգամանքներում.
երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, եւ օրենքի միարժեք
պահանջների կոպիտ խախտման պայմաններում: Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության
ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ, որի համար
որպես փաստական ապացույց օգտագործվել է կեղծ լրատվամիջոցում հրապարակված
մոնատժած ապօրինի ձայնագրություն, որի մեջ Չալաբյանը գեթ մի բառ չի ասում նյութապես
շահագրգռելու մասին:


«Կալանավորումից ի վեր, Ավետիք Չալաբյանի մասին ՀՀ զանգվածային լրատվամիջոցներում
8312 հոդված է հրապարակվել, բազմաթիվ հարցազրույցներ են տրվել պաշտպանական կողմի
ներկայացուցիչները, եւ լրագրողներին հիմնականում մի հարց է հետաքրքրում` ի վերջո որն է
պատճատը Չալաբյանին անազատության մեջ պահելու պատճառը: Բնականաբար
փաստարկված արձագանք տալու համար մենք պիտի հղում կատարեինք այն դատական
ակտերին, որոնց հիման վրա Չալաբյանն անազատության մեջ է եւ քանի որ այդ դատական
ակտերը պատճառաբանություններ ու հիմնավորումներ չէին պարունակում, ուստի
լրագրողների հարցերը հիմնականում անպատասխան էին մնում: Լրագրողներն արագ
հոգնեցին մեր երկար պարզաբանումներից եւ ստիպված սեփական եզրակացություններն
արեցին, որոնք հանգում էին մի բանի` քաղաքական հետապնդում: Երբ մենք ասում ենք
«քաղաքական հետապնդում», դա քաղաքական հայտարարություն չէ, մենք դրա մեջ
բացառապես իրավական բովանդակություն ենք տեսնում»,- իր բացման ելույթում նշեց
Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:


Նա շեշտեց, որ 2016թ.-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարեւոր որոշում է
կայացրել Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլիի գործի վերաբերյալ: ՄԻԵԴ-ը գտել էր,
որ կալանքի հարցի մակերեսային քննարկման եւ չպատճառաբանված որոշման հիման վրա
Մերաբիշվիլիին անընդմեջ կալանքի տակ պահելն ունեցել է այլ՝ քաղաքական նպատակ, եւ
արձանագրել էր կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում, եւ Մերաբիշվիլիի կալանավորում, ըստ
երեւույթին, կիրառվել է քաղաքական նպատակներով։«Երբ մենք համադրում ենք այս նախադեպը Չալաբյանի գործի փաստական հանգամանքների
հետ, ապա ակնհայտ երեւում է, որ նույն իրավիճակն է՝ չի եղել կալանքի հարցի իրական
քննարկում եւ դատարանի որոշումը բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված, ուստի եթե
մեզ կրկին հարցնեն, թե ինչու է Չալաբյանն անազատության մեջ, մենք դարձյալ չենք ունենալու
իրավական հիմնավորում, բայց երբ այս գործի հասնի ՄԻԵԴ, մենք դարձյալ հղում են անելու
մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածին»,- հայտարարեց Չալաբյանի
պաշտպանը:

Հիշեցնենք, որ Չալաբյանի ազատության համար երաշխավորագրեր են ներակայացրել մեկ տասնյակ
հեղինակավոր հասարակական գործիչներ, իսկ մեղադրող դատախազը շեշտել է, որ առարկություն
չունի գրավի կիրառման համար եւ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորում
կարող է համարվել Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճիռը կհրապարակի վաղը` ս.թ. օգոստոսի 31-ին, ժամը
12:00-ին (հասցե՝ Երեւան, Գարեգին Նժդեհի 23): Չալաբյանի աջակիցները նախատեսում են
հավաքվել դատարանի մոտ: