Դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով. Արթուր Ղազինյան
Արդեն երկու տարի շարունակվող պետական ամենաբարձր մակարդակի դավաճանությունը «չնկատող» դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով՝ հասկացնելով, որ հաջորդ դավաճանական քայլն արդեն չի ներվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։
«ՀՀ գլխավոր դատախազն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել մահապատիժ:
Շատ հետաքրքիր է ստացվում: 2020թ. դեկտեմբերից նրա ձեռքի տակ կան նիկոլ փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստեր, որոնց միայն մեկ քարորդը բավարար է քրեական հետապնդում հարուցելու և կասկածյալներին ձերբակալելու համար:
Արդեն երկու տարի շարունակվող պետական ամենաբարձր մակարդակի դավաճանությունը «չնկատող» դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով՝ հասկացնելով, որ հաջորդ դավաճանական քայլն արդեն չի ներվելու:
Իսկ որն է՞ այդ քայլը, կամ միգուցե քայլերը, որոնց կատարման դեպքում ՀՀ գլխավոր դատախազն անուղղակիորեն սպառնում է նիկոլ փաշինյանին:
Դրանք երկուսն են. Սյունիքով միջանցքի տրամադրելու որոշումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Սրանցից յուրաքանչյուրը հավասարազոր է մահվան՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակներում:
Կհասկանա՞ նիկոլը այս ակնարկը, կարծում եմ այո . . .»,- գրել է Ղազինյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times