Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Փաշինյանի ելույթի մեծ մասը ներկայացնում էր թշնամական երկրի դիրքորոշումը և նրա «նրբությունները». Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լսեցի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ ամբիոնից։ Ասել, որ ծայրահեղ հիասթափված եմ, պարզապես խիստ մեղմ կլիներ։
ա) ելույթի մեծ մասը ներկայացվում էր թշնամական երկրի դիրքորոշումը և նրա "նրբությունները", կարծես թե դրանց նախագահն էր ելույթ ունենում ամբիոնից, և մեզ բացատրում, թե ինչու է պետք այսօր մեզ կոտորել

բ) մեր երկրի դիրքորոշումը, մասնավորապես Արցախի մասով, ընդհանրապես չներկայացվեց, պարզ չի, ինչ է ուզում այս կառավարությունը, որն է նրա կարմիր գիծը այստեղ
գ) նորից խոսեց իր սին և փուչ "խաղաղության օրակարգից", թեև ակնհայտորեն այն արդեն լրիվ դատապարտված է, և հենց այդ պարտվողական քարոզը բերեց այս նոր պատերազմին

դ) բացարձակ չխոսեց նրա մասին, թե ինչու երկու տարի բանակի բարեփոխումների մասով որևէ բան չի արվել, ինչու են նույնիսկ այս օրհասական պայմաններում պատրաստ 24 մլն դրամով իրենց հարուստների զավակներին բանակից ազատել

ե) չխոսեց բնավ, թե ինչու է երկու տարի շարունակաբար միակողմանի զիջումներ անում թշնամուն, անընդհատ գրգռելով նրա ախորժակը, և փաստացի խրախուսելով նրան նոր պատերազմ սկսել մեր դեմ, դեռ հնի վերքերը դեռ չբուժած

Այս պատերազմական գործողությունների հիմնական պատճառը մեր պետության թուլությունն է, իսկ այն գործող իշխանության ծայրահեղ ապաշնորհ գործունեության արդյունքն է։ Ցանկացած ձախողում կարելի է ճարտար լեզվով հիմնավորել, և դա մենք լսում ենք արդեն երկու տարի, բայց ժամանակն է, որ մեր երկիրը կառավարեն այնպիսի վճռական և կորովի մարդիկ, որոնք ընդունակ են շրջել այս վիճակը, և իրական գործով արդեն հիմնավորել մեր ապագա հաջողությունները։