Պատերազմի պատճառը մեր պետության թուլությունն է. Ավետիք Չալաբյան
«Ադրբեջանի հրահրած պատերազմական գործողությունների հիմնական պատճառը մեր պետության թուլությունն է, իսկ այն գործող իշխանության ծայրահեղ ապաշնորհ գործողության արդյունքն է»։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է արել այս արձանագրումը՝ անդրադառնալով ադրբեջանական հարձակմանը և Հայաստանի իշխանությունների վարքին։
Մասնավորապես, խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկ Ազգային ժողովում ունեցած ապաշնորհ և ադրբեջանական թեզերն առաջ մղող ելույթի մասին, Ավետիք Չալաբյանը ընդգծել է, թե ցանկացած ձախողում կարելի էր ճարտար լեզվով հիմնավորել, և դա մենք լսում ենք արդեն 2 տարի, սակայն ժամանակն է, որ մեր երկիրը կառավարեն այնպիսի վճռական և կորովի մարդիկ, որոնք ընդունակ են շրջել այս վիճակը և իրական գործով արդեն հիմնավորել մեր ապագա հաջողությունները։
Չալաբյանը նաև խոստանում է ստեղծված իրավիճակի պատճառների և հետևանքների մասին խոսել ավելի ուշ։
Ի տարբերություն գործող իշխանությունների, որոնք առիթը բաց չեն թողնում ընդդիմադիր գործիչներին քննադատելու, սոցցանցերում նրանց հասցեին նույնիսկ այդ ծանր օրով հայհոյանքներ և վիրավորանքներ տարածելու համար, Ավետիք Չալաբյանն ընդգծում է, թե այժմ բոլորս միահամուռ, առանց որևէ խուճապի, վճռականորեն կանգնում ենք մեր բանակի թիկունքին, ըստ անհրաժեշտության համալրում ենք բանակը և դաժան հակահարված ենք տալիս թշնամուն։
«Միայն մեր վճռականությամբ և տոկունությամբ մենք կարող ենք վերջ տալ այս չդադարող ագրեսիային և արժանապատիվ խաղաղություն նվաճել»։
Չալաբյանի այս պնդումը, թերևս միակն ու արդարացվածն է, որ անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական հոսանքներից, հայրենիքը մեկն է, և բոլորը պետք է կանգնեն նրա պաշտպանության գործին, մինչդեռ իշխանությունը այս տրիվիալ փաստը գիտակցելու փոխարեն, ընդհակառակը զբաղված է ներքաղաքական գզվռտոցներով, իսկ ադրբեջանական հարձակումն օգտագործում է իր քաղաքական ընդդիմախոսների դեմ հաշվեհարդար իրականացնելու համար։
Օր առաջ պետք է ազատվել փաշինյանական ռեժիմից, որպեսզի վերջնականապես չկորցնենք հայրենիքը։
Հայկ Մելիքյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times